Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԱՐԲԻՏՐԱԺԻ ՄԱՍԻՆ article 7 Արբիտրաժային համաձայնության հասկացությունը, ձևը և գործողությունը. 1. Արբիտրաժային համաձայնությունը պայմանագրային կամ ոչ պայմանագրային որոշակի իրավահարաբերության կապակցությամբ կողմերի միջև կնքված համաձայնությունն է` առկա կամ հնարավոր բոլոր կամ որոշակի վեճերն արբիտրաժի լուծմանը հանձնելու վերաբերյալ: Արբիտրաժային համաձայնությունը կարող է կնքվել ինչպես պայմանագրում արբիտրաժային վերապահման, այնպես էլ առանձին պայմանագրի (արբիտրաժային համաձայնագրի) ձևով. 2. Արբիտրաժային համաձայնությունը կնքվում է գրավոր: Համաձայնությունը համարվում է գրավոր ձևով կնքված, եթե դա կատարվել է կողմերի ստորագրությամբ` մեկ փաստաթուղթ կազմելով, կամ կնքված է նամակներով, հեռատիպով, հեռագրով, էլեկտրոնային կամ այդպիսի համաձայնության ձևակերպումն ապահովող կապի այլ միջոցների օգտագործմամբ` հաղորդումներ փոխանակելու միջոցով կամ հայցի ու պատասխանի վերաբերյալ հաղորդումների փոխանակմամբ, որտեղ մի կողմը վկայակոչում է արբիտրաժային համաձայնության առկայությունը, իսկ մյուս կողմը չի առարկում դրա դեմ: Պայմանագրում կատարված հղումը այնպիսի փաստաթղթին, որը պարունակում է արբիտրաժային վերապահում, համարվում է արբիտրաժային համաձայնություն այն պայմանով, որ պայմանագիրը կնքված է գրավոր ձևով, և տվյալ հղումը այնպիսին է, որ նշված վերապահումը դարձնում է պայմանագրի մաս: Արբիտրաժային համաձայնությունը համարվում է գրավոր ձևով կնքված նաև, եթե արբիտրաժային համաձայնության մասին մի կողմի գրավոր առաջարկությունը սույն մասով սահմանված որևէ ձևով ընդունել է մյուս կողմը. 3. Արբիտրաժային համաձայնության կողմերից մեկի մահը չի հանգեցնում արբիտրաժային համաձայնության դադարման, եթե այլ բան նախատեսված չէ կողմերի համաձայնությամբ, կամ վիճելի իրավահարաբերությունը չի բացառում իրավահաջորդություն: |