FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ

article  84

Ֆինանսատնտեսական գործունեության տարեկան աուդիտը.
1. Ներդրումային ընկերության ֆինանսատնտեսական գործունեությունը յուրաքանչյուր տարի պետք է ենթարկվի աուդիտորական ստուգման՝ աուդիտն իրականացնող անձի կողմից: Կենտրոնական բանկն իր նորմատիվ իրավական ակտերով կարող է սահմանել ներդրումային ընկերությունների ֆինանսատնտեսական գործունեության աուդիտն իրականացնող անձին ներկայացվող այն չափանիշները, որոնց համապատասխանելու դեպքում աուդիտն իրականացնող անձը կարող է աուդիտորական ծառայություն մատուցել ներդրումային ընկերությանը.
2. Ներդրումային ընկերության աուդիտ ցանկացած ժամանակ կարող է հրավիրվել խորհրդի կողմից՝ ներդրումային ընկերության միջոցների հաշվին.
3. Ներդրումային ընկերության աուդիտն իրականացնող անձի հետ կնքվող պայմանագրում, բացի աուդիտորական եզրակացություն կազմելու պարտավորության ամրագրումից, պետք է նախատեսվի նաև աուդիտորական հաշվետվության (նամակ ներդրումային ընկերության ղեկավարությանը) կազմում.
4. Ներդրումային ընկերությունն աուդիտն իրականացնող անձի հետ կնքվող պայմանագրում պետք է նախատեսի նաև աուդիտն իրականացնող անձի կողմից եզրակացության ներկայացում՝
    1) սույն օրենքով և Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված ներդրումային ընկերության տնտեսական նորմատիվների պահանջներին համապատասխանության մասին.
    2) ներդրումային ընկերության ներքին աուդիտի գործունեության, ներքին հսկողության համակարգի՝ սույն օրենքով և Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջներին համապատասխանության մասին.
    3) Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունների ամբողջականության ու արժանահավատության մասին.
5. Կենտրոնական բանկը կարող է ներդրումային ընկերությանը պարտադրել չորս ամսվա ընթացքում հրավիրել աուդիտն իրականացնող անձի և առնվազն 3000 տպաքանակով հանրապետական տարածում ունեցող մամուլում հրապարակել ներդրումային ընկերության ֆինանսական հաշվետվությունները և աուդիտն իրականացնող անձի եզրակացությունը.
6. Աուդիտն իրականացնող անձի եզրակացությունը և հաշվետվությունը ներդրումային ընկերության կողմից Կենտրոնական բանկ պետք է ներկայացվի մինչև տվյալ ֆինանսական տարվան հաջորդող տարվա մայիսի 1-ը:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ

article  84

7. Կենտրոնական բանկի պահանջով աուդիտն իրականացնող անձը պարտավոր է Կենտրոնական բանկ ներկայացնել ներդրումային ընկերության աուդիտի վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթերը, նույնիսկ եթե դրանք պարունակում են ծառայողական տեղեկություններ, առևտրային, բանկային կամ այլ գաղտնիք: Սույն մասով սահմանված պարտավորությունների չկատարման համար աուդիտն իրականացնող անձը կրում է օրենքով սահմանված պատասխանատվություն.
8. Կենտրոնական բանկի և կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի համատեղ նորմատիվ իրավական ակտերով կարող են աուդիտն իրականացնող անձի համար սահմանվել աուդիտին և աուդիտորական եզրակացության ձևին և բովանդակությանը վերաբերող առավել մանրամասն պահանջներ.
9. Կենտրոնական բանկը կարող է պահանջել աուդիտն իրականացնող անձից լրացուցիչ բացատրություններ և պարզաբանումներ իր եզրակացության և հաշվետվության վերաբերյալ.
10. Եթե աուդիտորական եզրակացությունը և (կամ) հաշվետվությունը կազմվել են սույն օրենքով, այլ օրենքներով և իրավական ակտերով սահմանված պահանջների խախտմամբ, կամ աուդիտը չի իրականացվել օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով, ապա Կենտրոնական բանկը կարող է չընդունել այն և պահանջել ներդրումային ընկերության հաշվին այլ աուդիտն իրականացնող անձի կողմից նոր աուդիտ: