Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 48 Անցումային դրույթներ. 1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: Սույն օրենքը, նրա 43-րդ հոդվածով նախատեսված լիցենզավորման ենթակա այն գործունեության տեսակների մասով, որոնք մինչև օրենքի ուժի մեջ մտնելու պահն օրենքի կամ իրավական այլ ակտերի համաձայն չեն համարվել լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներ, ուժի մեջ է մտնում օրենքի հրապարակումից վեց ամիս հետո. 2. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան տրված լիցենզիաները գործում են մինչև լիցենզիաների գործողության ժամկետի ավարտը. 3. Նոր գործունեությունը լիցենզավորված կարող է ճանաչվել դրա մասին համապատասխան օրենքը հրապարակվելուց ոչ շուտ, քան 6 ամիս հետո, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ. 4. Լիցենզիայի պայմանների ու պահանջների այնպիսի փոփոխությունը, որը սահմանափակում է լիցենզավորված անձի իրավունքները կամ նրա համար նախատեսում է նոր պարտականություններ, ուժի մեջ է մտնում համապատասխան փոփոխությունը հրապարակելուց ոչ շուտ, քան 6 ամիս հետո. 4.1. Սույն հոդվածի երրորդ և չորրորդ մասերի պահանջները չեն տարածվում միջազգային անվտանգության ապահովման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորություններին առնչվող գործունեության լիցենզավորման վրա. 5. Լիցենզավորման պայմանների ու պահանջների փոփոխության դեպքում նախկինում տրված լիցենզիաները պահպանում են իրենց իրավական ուժը՝ սույն օրենքով նախատեսված ժամկետներով. 6. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետության կառավարության, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի, Հայաստանի Հանրապետության արժեթղթերի հանձնաժողովի, Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի կողմից ընդունված լիցենզավորման կարգերը գործում են այնքանով, որքանով դրանք չեն հակասում սույն օրենքի պահանջներին: Եթե սույն օրենքի համաձայն լիցենզիան պետք է տրվի լիցենզավորման կարգի համաձայն, և նման կարգ չի սահմանվել սույն օրենքով նախատեսված մարմինների կողմից, ապա նման դեպքերում մինչև համապատասխան կարգերի սահմանումը լիցենզիան տրվում է պարզ ընթացակարգով: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 48 7. Մինչև Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սույն օրենքի համաձայն գործունեության առանձին տեսակները լիցենզավորող լիազորված մարմինների սահմանումը լիցենզիայի տվյալ տեսակները համարվում են չլիցենզավորվող. 8. Օրենքի 43-րդ հոդվածի 18-րդ բաժնի («Գործունեության այլ բնագավառներ») 7-րդ կետի 7.1 և 7.3 ենթակետերին համապատասխան տրված լիցենզիաները` թորած ալկոհոլային խմիչքների (բացառությամբ «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220870 ծածկագրին դասվող լիկյորների և 220890 ծածկագրին դասվող մինչև 9% սպիրտ պարունակող այլ սպիրտային խմիչքների) ու խմորման նյութերից էթիլային սպիրտի արտադրության և գարեջրի արտադրության գործունեությունների մասերով մինչև 2004 թվականի հուլիսի 15-ը ենթակա են վերաձևակերպման ըստ գործունեության վայրի, որի համար օրենքով լիցենզիայի վերաձևակերպման համար սահմանված պետական տուրքը չի գանձվում. 9. 2004 թվականի հուլիսի 15-ից հետո սույն հոդվածի 8-րդ մասով սահմանված լիցենզիայի, ըստ գործունեության իրականացման վայրի, վերաձևակերպման համար գանձվում է «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով լիցենզիայի վերաձևակերպման համար սահմանված պետական տուրքը. 10. Օրենքի 43-րդ հոդվածի երկրորդ մասի 6-րդ բաժնի 1-ին կետով սահմանված բանկային գործունեության մասով վայրի պահանջի վերացման դրույթը տարածվում է 2003 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա: Երևան27 հունիսի 2001 թ.ՀՕ-193 |