Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 27.3 Կառավարչի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելը. 1. Կառավարչի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու առիթներն են` 1) վարույթ հարուցող անձանց կողմից կարգապահական պատասխանատվության հիմք հանդիսացող խախտման հայտնաբերումը. 2) կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպության դիմումը. 3) անձի, պետական և տեղական ինքնակառավարման մարմնի, պաշտոնատար անձի հաղորդումը. 2. Անանուն հաղորդումները քննարկման ենթակա չեն. 3. Կարգապահական վարույթը կարող է հարուցվել` 1) կառավարչի` իր լիազորություններն իրականացնելիս օրենքի կամ այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջների ակնհայտ խախտում թույլ տալու հիմքով` ենթադրյալ խախտման մասին վարույթ հարուցող մարմնին հայտնի դառնալուց հետո` մեկ տարվա ժամկետում: Եթե ենթադրյալ խախտումը հայտնաբերվել է մինչև սնանկության գործի ավարտը, ապա սույն կետով նախատեսված ժամկետը հաշվարկվում է սնանկության գործն ավարտվելու պահից. 2) մասնագիտական վարքագծի կանոնները խախտելու հիմքով` ենթադրյալ խախտման մասին վարույթ հարուցող մարմնին հայտնի դառնալուց հետո` եռամսյա ժամկետում, բայց ոչ ուշ, քան այդ հիմքը ծագելուց մեկ տարի հետո. 4. Սույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով սահմանված դեպքում կարգապահական վարույթ չի կարող հարուցվել, եթե ենթադրյալ խախտման, իսկ եթե խախտումը տեղի է ունեցել մինչև սնանկության գործի ավարտը` սնանկության գործն ավարտվելու պահից անցել է երկու տարի. 5. Մինչև կարգապահական վարույթի ավարտը կառավարիչը, որի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել, իրավունք ունի ծանոթանալու վարույթի նյութերին, ներկայացնելու բացատրություններ, հարուցելու միջնորդություն՝ լրացուցիչ ուսումնասիրություններ կատարելու համար. 6. Հարուցված վարույթի ընթացքում կարգապահական վարույթ հարուցողը կառավարչից պահանջում է կարգապահական վարույթի համար անհրաժեշտ նյութեր, որոնք պետք է տրամադրվեն մեկ շաբաթվա ընթացքում: Կառավարչի միջնորդությամբ այդ ժամկետը կարող է երկարաձգվել ևս մեկ շաբաթով. 7. Կարգապահական վարույթն իրականացվում է եռամսյա ժամկետում: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 27.3 8. Բացառիկ դեպքերում կարգապահական վարույթի ժամկետը կարգապահական վարույթ հարուցած մարմնի որոշմամբ կարող է երկարաձգվել ոչ ավելի, քան երեք ամսով, իսկ փորձաքննություն նշանակվելու դեպքում` փորձաքննության կատարման համար անհրաժեշտ ժամկետով. 9. Կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպության կողմից կառավարչի նկատմամբ կարգապահական վարույթի հարուցման դեպքում վարույթի հարուցման, ինչպես նաև դրա արդյունքների մասին կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպությունը տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը: |