FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 4

ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ ՀԱՆՐԱՔՎԵԻ ՄԱՍԻՆ

article  13

19. Ստորագրությունների հավաքումն իրականացվում է նախաձեռնող խմբի գրանցումից հետո` 60 օրվա ընթացքում, սույն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքում՝ Ազգային ժողովի մերժումից հետո` 60 օրվա ընթացքում, իսկ սույն օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքում՝ նախաձեռնող խմբի գրանցումից հետո` 180 օրվա ընթացքում.
20. Ստորագրությունների հավաքման ձևաթերթիկների ձևերը և լրացման կարգը սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը.
21. Ստորագրությունների հավաքման ձևաթերթիկների նմուշները ներբեռնման հնարավորությամբ տեղադրվում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում:
ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ ՀԱՆՐԱՔՎԵԻ ՄԱՍԻՆ

article  13

Ստորագրությունների հավաքումը.
1. Քաղաքացիական նախաձեռնության կարգով Ազգային ժողովին օրենքի նախագիծ առաջարկելու կամ հանրաքվեի միջոցով ընդունված օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը հանրաքվեի դնելու համար կազմավորվում է առնվազն 25 քաղաքացուց բաղկացած նախաձեռնող խումբ.
2. Սույն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքում օրենքի նախագծի ընդունման նախաձեռնությանը քաղաքացիների միացումն ապահովում է արդեն իսկ գրանցված այն նախաձեռնող խումբը, որն Ազգային ժողովին առաջարկել էր օրենքի նախագիծը, եթե նախաձեռնող խմբի գրանցումը մինչև այդ չի դադարեցվել, և Ազգային ժողովի մերժումից հետո` յոթնօրյա ժամկետում, այդ նախաձեռնող խումբը գրավոր ձևով Կենտրոնական ընտրական հանձնաժողովին իրազեկել է օրենքի նախագծի ընդունման նախաձեռնությունը շարունակելու մտադրության մասին.
3. Մինչև Ազգային ժողովի կողմից Սահմանադրության 109-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված կարգով ներկայացված օրենքի նախագիծը մերժելը նախաձեռնող խմբի գրանցումը դադարեցվելու կամ նախաձեռնող խմբի կողմից սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետում Կենտրոնական ընտրական հանձնաժողովին օրենքի նախագծի ընդունման նախաձեռնությունը շարունակելու մտադրության մասին չիրազեկելու դեպքում օրենքի նախագծի ընդունման նախաձեռնությանը քաղաքացիների միացումը կարող է ապահովել այլ նախաձեռնող խումբ, որը գրանցվում է սույն հոդվածով սահմանված կարգով.
4. Նախաձեռնող խումբը գրանցման համար Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացնում նախաձեռնող խմբի բոլոր անդամների կողմից ստորագրված` նախաձեռնող խումբ կազմավորելու և նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցիչ նշանակելու վերաբերյալ որոշումը, որում առկա ստորագրությունները վավերացվում եմ նոտարական կարգով, նախաձեռնող խմբի անդամների անձը հաստատող փաստաթղթի պատճենները, համապատասխան օրենքի նախագիծը՝ էլեկտրոնային և թղթային տարբերակով, և նախաձեռնող խմբի էլեկտրոնային փոստի հասցեն, որը նախաձեռնող խմբի գրանցումից հետո հրապարակվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում: Նախաձեռնող խումբ կազմավորելու և նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցիչ նշանակելու վերաբերյալ որոշման ձևը սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:
ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ ՀԱՆՐԱՔՎԵԻ ՄԱՍԻՆ

article  13

5. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տասն աշխատանքային օրվա ընթացքում գրանցում է նախաձեռնող խմբին և նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցչին կամ մերժում է գրանցումը, եթե սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված պահանջները պահպանված չեն: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումն ուժի մեջ է մտնում նիստում հրապարակվելու պահից և մինչև հաջորդ օրվա ավարտը տեղադրվում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում.
6. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նախաձեռնող խումբը գրանցելու մասին որոշումը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում տեղադրվելուց հետո` եռօրյա ժամկետում, նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցչի դիմումի հիման վրա նախաձեռնող խմբի անդամներին տրամադրում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած ձևի վկայականներ.
7. Նախաձեռնող խմբի գրանցումը դադարեցվում է՝
    1) նախաձեռնող խմբի որոշման հիման վրա նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցչի դիմումով.
    2) սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետում Կենտրոնական ընտրական հանձնաժողով չդիմելու դեպքում.
    3) քաղաքացիական նախաձեռնության կարգով Ազգային ժողով ներկայացված օրենքի նախագիծն ընդունվելու դեպքում.
    4) Սահմանադրական դատարանի կողմից քաղաքացիական նախաձեռնության կարգով ներկայացված օրենքի նախագծի՝ Սահմանադրությանը հակասող ճանաչելու մասին որոշում ընդունելու դեպքում.
    5) սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետում Կենտրոնական ընտրական հանձնաժողով օրենքի նախագծի ընդունման նախաձեռնությունը շարունակելու մասին չիրազեկելու դեպքում.
    6) հանրաքվեի դրված ակտը չընդունվելու դեպքում հանրաքվեի արդյունքների ամփոփման վերաբերյալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումն ուժի մեջ մտնելու, իսկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ հանրաքվեի արդյունքներով ընդունված որոշումը բողոքարկելիս Սահմանադրական դատարանի կողմից հանրաքվեի արդյունքների ամփոփման վերաբերյալ որոշումն ուժի մեջ թողնելու դեպքում.
8. Նախաձեռնող խմբի գրանցումը դադարեցնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված հիմքերի ի հայտ գալուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում:
ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ ՀԱՆՐԱՔՎԵԻ ՄԱՍԻՆ

article  13

9. Գրանցումից հետո նախաձեռնող խումբն իրավունք է ստանում ձեռնարկելու օրենքի նախագծի ընդունման նախաձեռնությանը քաղաքացիների միացումը՝ ստորագրություններ հավաքելու միջոցով.
10. Ստորագրությունների հավաքմանը (նախաձեռնել, կազմակերպել, օժանդակել) կարող են ներգրավվել 16 տարին լրացած քաղաքացիները.
11. Ստորագրել կարող են միայն ստորագրելու պահին հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիները.
12. Ստորագրությունների հավաքումն իրականացվում է ստորագրությունների հավաքման ձևաթերթիկների միջոցով՝ տեղում ստորագրելու կամ էլեկտրոնային եղանակով.
13. Տեղում ստորագրելու դեպքում ձևաթերթիկում լրացվում են ստորագրողի անձնագրային տվյալները, ձևաթերթիկն ստորագրում և հանձնվում է ստորագրությունների հավաքումն իրականացնող անձին, իսկ էլեկտրոնային եղանակի դեպքում ձևաթերթիկն ստորագրվում է էլեկտրոնային նույնականացման եղանակով.
14. Տեղում ստորագրությունների հավաքման համար օգտագործվող ձևաթերթիկներ նախաձեռնող խմբի անդամներին չեն տրամադրվում. դրանք ներբեռնում և տպագրում է նախաձեռնող խումբը.
15. Տեղում ստորագրությունների հավաքում կազմակերպվում է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող՝
    1) համայնքապետարաններում.
    2) բազմաբնակավայր համայնքներում՝ նաև համայնքի կազմում ընդգրկված բնակավայրի վարչական ղեկավարների նստավայրերում.
    3) Երևան քաղաքում՝ վարչական շրջանների ղեկավարների նստավայրերում.
    4) մարզպետարաններում.
16. Տեղում ստորագրությունների հավաքումն իրականացնում է նախաձեռնող խմբի ներկայացուցիչը՝ համապատասխան հանրային ծառայողի պարտադիր մասնակցությամբ, ինչպես նաև իրականացնում են նոտարները` նոտարական գրասենյակներում: Տեղում ստորագրությունների հավաքման վայրը տրամադրում են մարմինների ղեկավարները նախաձեռնող խմբի գրավոր դիմելուց հետո` երեք օրվա ընթացքում.
17. Տեղում ստորագրությունների հավաքմանը կարելի է միանալ նոտարական կարգով տրված հայտարարությամբ, որի ձևը սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը.
18. Տեղում ստորագրությունների հավաքմանը կարելի է միանալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հայտնած հասցեով էլեկտրոնային ստորագրության միջոցով: