Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 14 ՇՄԱԳ գործընթացները. 1. ՇՄԱԳ-ն իրականացնում է նախաձեռնողը՝ համապատասխան լիցենզիա ունենալու դեպքում կամ համապատասխան լիցենզիա ունեցող անհատ ձեռնարկատիրոջ կամ իրավաբանական անձի միջոցով: ՇՄԱԳ փուլում՝ 1) գնահատվում է նախատեսվող գործունեության հնարավոր ազդեցությունը շրջակա միջավայրի վրա․ 2) բացահայտվում և հիմնավորվում են նախատեսվող գործունեության` նախագծային փաստաթղթով նախատեսված լուծումների այլընտրանքային տարբերակները, ներառյալ նախատեսվող գործունեությունից հրաժարման (զրոյական) տարբերակը, և գնահատվում է դրանց ազդեցությունը շրջակա միջավայրի, սոցիալ-տնտեսական վիճակի վրա. 3) մշակվում է բնապահպանական կառավարման պլան, որը պետք է ամրագրվի նախագծային փաստաթղթում, ներառյալ շրջակա միջավայրի վրա ազդեցության մշտադիտարկման ծրագիր` շրջակա միջավայրի վրա ազդեցությունը կանխարգելելու, նվազեցնելու կամ բացառելու նպատակով. 4) հաշվի է առնվում ազդեցության աստիճանը` հիմք ընդունելով ազդեցության ենթակա տարածքի աշխարհագրական դիրքը, բնակչության թիվը, ազդեցության հավանականությունը, բարդությունը, աստիճանը, տևողությունը, հաճախականությունը և արդեն իսկ առկա և կանխատեսվող ազդեցությունների հնարավոր գումարային ամբողջական աստիճանը. 5) գնահատման ընթացքում հաշվի է առնվում նախատեսվող գործունեության տարածքում այլ գործունեությունների իրականացման հետևանքով շրջակա միջավայրի վրա գումարային ազդեցությունը. 2. Գնահատումն իրականացնելիս հաշվի են առնվում գործընթացի մասնակիցների ներկայացրած առաջարկությունները, դիտողությունները և կարծիքները: Դրանք չընդունվելու դեպքում հաշվետվությունում ներառվում են համապատասխան հիմնավորումներ. 3. Գնահատման արդյունքով նախաձեռնողը կազմում է հաշվետվություն` սույն օրենքի 15-րդ հոդվածին համապատասխան, և ներկայացնում փորձաքննության. 4. ՇՄԱԳ գործընթացում նախաձեռնողը կարող է խորհրդակցել լիազոր մարմնի, պետական մարմինների, ազդակիր համայնքի ղեկավարների, շահագրգիռ հանրության հետ: |