FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  224.3

Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը.
1. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը քննում է սույն օրենսգրքի 123.4-րդ հոդվածի 1-ին մասով (միայն 123.4-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված՝ տրանսպորտային միջոցը Հայաստանի Հանրապետություն ներմուծելուց հետո օրենքով նախատեսված դեպքում դրա նկատմամբ այլ երկրում ծագած սեփականության իրավունքը սահմանված ժամկետում գրանցման չներկայացնելու իրավախախտումների մասով), 160-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ և 5-րդ մասերով, 169.16-րդ հոդվածի 9-րդ, 10-րդ, 11-րդ մասերով, 169.23-րդ, 193.1-ին և 193.2-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը.
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված 123.4-րդ հոդվածի 1-ին մասով վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության հաշվառման-քննական գործունեության բնագավառի լիազոր ստորաբաժանման տարածքային բաժինների, իսկ 160-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ և 5-րդ մասերով, 169.16-րդ հոդվածի 9-րդ, 10-րդ, 11-րդ մասերով, 169.23-րդ, 193.1-ին և 193.2-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության թույլտվության և լիցենզավորման գործունեության բնագավառի լիազոր ստորաբաժանման քաղաքացիական ծառայողները: