Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆՈՏԱՐԻԱՏԻ ՄԱՍԻՆ article 36 Նոտարի կողմից իրականացվող նոտարական գործողությունները. 1. Նոտարն իրականացնում է հետևյալ նոտարական գործողությունները. 1) վավերացնում է գործարքներ (պայմանագրեր, կտակներ, լիազորագրեր, համաձայնագրեր և այլն). 2) միջոցներ է ձեռք առնում ժառանգական գույքի պահպանության համար. 3) տալիս է ժառանգության իրավունքի վկայագրեր. 4) տալիս է ընդհանուր համատեղ կամ ընդհանուր բաժնային սեփականության ներքո գտնվող գույքից հասանելիք բաժնի նկատմամբ սեփականության իրավունքի վկայագրեր. 5) վավերացնում է փաստաթղթերի պատճենների կամ դրանց քաղվածքների իսկությունը. 6) վավերացնում է փաստաթղթերի վրա եղած ստորագրությունների իսկությունը. 7) վավերացնում է փաստաթղթերի թարգմանության իսկությունը. 8) հաստատում է քաղաքացու ողջ լինելու փաստը. 9) հաստատում է քաղաքացու՝ որոշակի վայրում գտնվելու փաստը. 10) հաստատում է լուսանկարում պատկերված անձի և քաղաքացու նույնությունը. 11) հաստատում է փաստաթղթեր ներկայացնելու ժամանակը. 12) ֆիզիկական անձանց կամ կազմակերպությունների դիմումները, հայտարարությունները կամ այլ փաստաթղթերը փոխանցում է այլ ֆիզիկական անձանց կամ կազմակերպություններ. 13) դեպոզիտ է ընդունում, պահպանում, հանձնում կամ վերադարձնում դրամական գումար կամ արժեթղթեր, թանկարժեք մետաղներ, քարեր և տալիս է վկայագիր. 14) ի պահ է ընդունում փաստաթղթեր. 15) ապահովում է ապացույցներ. 16) վավերացնում է կազմակերպության ընդհանուր ժողովի կամ կոլեգիալ այլ մարմնի նիստի արձանագրությունը. 17) հավատարմագրային կառավարման է հանձնում ժառանգական գույքը. 18) տալիս է կտակակատարի լիազորությունների հավաստման վկայագրեր. 19) բոլոր ժառանգների համաձայնությամբ չեղյալ է համարում նախկինում տրված ժառանգության իրավունքի վկայագրերը. 20) վավերացնում է իր վստահած թարգմանչի ստորագրության իսկությունը. 21) տալիս է կատարողական մակագրության թերթ. 21.2) արձակում է գումարի բռնագանձման պահանջով կարգադրություն. 22) տալիս է նոտարական ակտերի կրկնօրինակներ. 22.1) հաստատում է իրավաբանական նշանակություն ունեցող փաստեր. 23) իրականացնում է օրենքով նախատեսված նոտարական այլ գործողություններ: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆՈՏԱՐԻԱՏԻ ՄԱՍԻՆ article 36 2. Սույն հոդվածով նախատեսված նոտարական առանձին գործողություններ կարող են իրականացնել Քաղաքացիական օրենսգրքով ուղղակի նախատեսված պաշտոնատար անձինք. 3. Ժառանգներին և հնարավոր պարտատերերին հայտնաբերելու նպատակով նոտարը համացանցում այդ նպատակի համար նախատեսված տիրույթում հրապարակում է հաղորդագրություն ժառանգության բացման վերաբերյալ. 4. Նոտարը, նոտարական գործողություններ կատարող այլ անձինք նոտարական գործողություններ իրականացնելիս կարող են օգտվել պետական մարմինների կողմից վարվող էլեկտրոնային շտեմարաններից, իր լիազորություններն իրականացնելու նպատակով ստանալ անձնական տվյալներ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով. 5. Նոտարը, սույն հոդվածով նախատեսված նոտարական ծառայություններից բացի, տրամադրում է հետևյալ ծառայությունները. 1) իրականացնում է գույքի նկատմամբ իրավունքների ծագմանը, փոփոխմանը, դադարմանը և փոխանցմանն ուղղված գործարքներից ծագող իրավունքների պետական գրանցման սպասարկմանն ուղղված գործառույթներ. 2) օրենքով կամ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ նախատեսված դեպքերում իրականացնում է պետական մարմինների սպասարկման գրասենյակի գործառույթներ. 3) գործարքներից բխող իրավունքների պետական գրանցման պահանջը ապահովելու նպատակով ծանուցում է գույքի նկատմամբ իրավունքների գրանցում իրականացնող մարմիններին գույքի նկատմամբ իրավունքի վերաբերյալ նախնական նշում կատարելու մասին. |