FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 3

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  298

Դիվանագիտական ներկայացուցչությունների, հյուպատոսական հիմնարկների ղեկավարների, դիվանագիտական ներկայացուցչությունների դիվանագիտական անձնակազմի անդամների, հյուպատոսական հիմնարկների հյուպատոսական պաշտոնատար անձանց, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամների կողմից ապրանքները Միության մաքսային սահմանով տեղափոխելու պայմանները.
1. Դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները, դիվանագիտական ներկայացուցչությունների դիվանագիտական անձնակազմի անդամները, եթե նրանք մշտական հիմունքներով չեն բնակվում գտնվելու պետություն հանդիսացող անդամ պետությունում և այդ անդամ պետության քաղաքացի չեն, ինչպես նաև նրանց հետ ապրող իրենց ընտանիքների անդամները, եթե նրանք գտնվելու պետություն հանդիսացող անդամ պետության քաղաքացիներ չեն, իրավունք ունեն՝
    1) մաքսատուրքերի, հարկերի վճարումից ազատմամբ՝ Միության մաքսային տարածք ներմուծելու՝ անձնական օգտագործման տրանսպորտային միջոցներ՝ գտնվելու պետությունում այդ անձանց արտոնություններ տրամադրելու՝ այդ պետության օրենսդրությանը համապատասխան հաստատվող ժամկետով. անձնական օգտագործման այլ ապրանքներ՝ ներառյալ առաջնահերթ ձեռքբերման ապրանքները.
    2) Միության մաքսային տարածքից արտահանել անձնական օգտագործման ապրանքներ՝ առանց մաքսատուրքերի վճարման.
2. Հյուպատոսական հիմնարկների ղեկավարները և հյուպատոսական հիմնարկների այլ հյուպատոսական պաշտոնատար անձինք, նրանց հետ ապրող իրենց ընտանիքների անդամները, եթե նշված անձինք մշտական հիմունքներով չեն բնակվում գտնվելու պետություն հանդիսացող անդամ պետությունում և այդ անդամ պետության քաղաքացիներ չեն, իրավունք ունեն՝
    1) մաքսատուրքերի, հարկերի վճարումից ազատմամբ՝ Միության մաքսային տարածք ներմուծելու՝ անձնական օգտագործման տրանսպորտային միջոցներ՝ գտնվելու պետությունում այդ անձանց արտոնություններ տրամադրելու՝ այդ պետության օրենսդրությանը համապատասխան հաստատվող ժամկետով. անձնական օգտագործման այլ ապրանքներ՝ ներառյալ առաջնահերթ ձեռքբերման ապրանքները.
    2) Միության մաքսային տարածքից արտահանել անձնական օգտագործման ապրանքներ՝ առանց մաքսատուրքերի վճարման.
3. Սույն հոդվածի 2-րդ կետի դրույթները չեն կիրառվում Միության մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման ժամանակ՝
    1) հյուպատոսական պատվավոր պաշտոնատար անձանց կողմից.
    2) հյուպատոսական պատվավոր ծառայողների կողմից ղեկավարվող հյուպատոսական հիմնարկներում աշխատող հյուպատոսական պաշտոնատար անձանց կողմից.
    3) սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված անձանց ընտանիքների անդամների կողմից:
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  298

4. Դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների, դիվանագիտական ներկայացուցչությունների դիվանագիտական անձնակազմի անդամների կողմից, եթե նրանք մշտական հիմունքներով չեն բնակվում գտնվելու պետություն հանդիսացող անդամ պետությունում և այդ անդամ պետության քաղաքացիներ չեն, ինչպես նաև նրանց հետ ապրող իրենց ընտանիքների անդամների կողմից, եթե նրանք գտնվելու պետություն հանդիսացող անդամ պետության քաղաքացիներ չեն, Միության մաքսային սահմանով ուղեկցվող և (կամ) չուղեկցվող ուղեբեռով տեղափոխվող անձնական օգտագործման ապրանքներն ազատվում են մաքսային զննումից, եթե լուրջ հիմքեր չկան ենթադրելու, որ այդ ուղեբեռը պարունակում է ապրանքներ, որոնց նկատմամբ սահմանվել են ներմուծման և (կամ) արտահանման արգելքներ կամ կիրառվում է այդ ապրանքների ներմուծման և (կամ) արտահանման թույլատրման կարգ, ինչպես նաև որոնց նկատմամբ կիրառվում են սանիտարական, անասնաբուժասանիտարական և կարանտինային բուսասանիտարական միջոցառումներ և ճառագայթային անվտանգության պահանջներ: Այդ ապրանքների մաքսային զննումը պետք է անցկացվի միայն նշված անձանց կամ նրանց ներկայացուցիչների ներկայությամբ:
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  298

5. Հյուպատոսական հիմնարկների ղեկավարների և հյուպատոսական հիմնարկների այլ հյուպատոսական պաշտոնատար անձանց կողմից, եթե նրանք մշտական հիմունքներով չեն բնակվում գտնվելու պետություն հանդիսացող անդամ պետությունում և այդ անդամ պետության քաղաքացիներ չեն, Միության մաքսային սահմանով ուղեկցվող և (կամ) չուղեկցվող ուղեբեռով տեղափոխվող անձնական օգտագործման ապրանքները, ինչպես նաև նշված անձանց հետ ապրող իրենց ընտանիքների անդամների կողմից, եթե նրանք նույնպես մշտական հիմունքներով չեն բնակվում գտնվելու պետություն հանդիսացող անդամ պետությունում և այդ անդամ պետության քաղաքացիներ չեն, Միության մաքսային սահմանով ուղեկցվող և (կամ) չուղեկցվող ուղեբեռով տեղափոխվող անձնական օգտագործման ապրանքներն ազատվում են մաքսային զննումից, եթե լուրջ հիմքեր չկան ենթադրելու, որ այդ ուղեբեռը պարունակում է ապրանքներ, որոնց նկատմամբ սահմանվել են ներմուծման և (կամ) արտահանման արգելքներ կամ կիրառվում է այդ ապրանքների ներմուծման և (կամ) արտահանման թույլատրման կարգ, ինչպես նաև որոնց նկատմամբ կիրառվում են սանիտարական, անասնաբուժասանիտարական և կարանտինային բուսասանիտարական միջոցառումներ և ճառագայթային անվտանգության պահանջներ: Այդ ապրանքների մաքսային զննումը պետք է անցկացվի միայն նշված անձանց կամ նրանց ներկայացուցիչների ներկայությամբ.
6. Եթե երրորդ կողմի հետ անդամ պետությունների միջազգային պայմանագրերով և անդամ պետությունների միջև միջազգային պայմանագրերով սույն հոդվածում նշված, այդ թվում՝ գտնվելու պետության քաղաքացի հանդիսացող և (կամ) մշտական հիմունքներով դրանում բնակվող ֆիզիկական անձանց համար նախատեսված է սույն հոդվածով նախատեսված արտոնությունների և անձեռնմխելիությունների ծավալից ավելի մեծ ծավալ, ապա Միության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների հետ կապված՝ այդ անձանց տրամադրվում է արտոնությունների և անձեռնմխելիությունների այն ծավալը, որը նախատեսված է երրորդ կողմի հետ անդամ պետությունների այդ միջազգային պայմանագրերով և անդամ պետությունների միջև միջազգային պայմանագրերով: