FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  13

Լիցենզիայի և թույլտվության գործողության ժամկետի երկարաձգումը.
1. Կարգավորողն իրավասու է կարգավորվող անձի կողմից ներկայացված դիմումի հիման վրա երկարաձգել լիցենզիայի կամ ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվության գործողության ժամկետը նախկինում տրված լիցենզիայի կամ թույլտվության ժամկետի տևողությամբ, եթե`
    1) կարգավորվող անձը գործել է առաջին անգամ իրեն տրված լիցենզիայի կամ թույլտվության պայմանների շրջանակներում.
    2) առաջին անգամ տրված լիցենզիայի կամ թույլտվության գործողության ժամկետի ընթացքում կարգավորվող անձը գործունեություն է իրականացրել առանց սույն օրենքի և դրա հիման վրա ընդունված կանոնների կամ կանոնակարգերի էական խախտման.
2. Լիցենզիայի կամ ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվության գործողության ժամկետը երկարաձգելիս Կարգավորողը կարող է փոփոխել տվյալ լիցենզիայի կամ թույլտվության պայմանները կամ սահմանել լրացուցիչ պայմաններ` առանց երկարաձգելու բացառիկ իրավունքները կամ արտոնությունները կամ տրամադրելու բացառիկ իրավունքներ կամ արտոնություններ.
3. Կարգավորողը կարող է ցանկացած կարգավորվող անձից պահանջել առաջին լիցենզիայի կամ թույլտվության վճարից ոչ պակաս վճար: