FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՐԻՊՏՈԱԿՏԻՎՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  38

Հաճախորդների միջոցների հաշվառման և պաշտպանության նկատմամբ պահանջները.
1. Սույն հոդվածով նախատեսված՝ հաճախորդի միջոցները հաճախորդի և կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի միջև կնքված գրավոր պայմանագրի հիման վրա կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի տիրապետմանը կամ փաթեթի կառավարմանը հանձնված՝ հաճախորդին պատկանող կրիպտոակտիվները կամ դրանց հասանելիությունն ապահովող միջոցները կամ դրամական միջոցներն են, այդ թվում` դրանց կառավարման շնորհիվ առաջացած շահույթը.
2. Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձը պարտավոր է միջոցներ ձեռնարկել հաճախորդների միջոցների և իրավունքների պաշտպանությունն ապահովելու համար, այդ թվում՝ կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի լուծարման, սնանկացման կամ անվճարունակության դեպքում.
3. Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի հաճախորդի միջոցները չեն կարող բռնագանձվել կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի պարտքերի դիմաց: Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի լուծարման, սնանկացման կամ անվճարունակության դեպքում հաճախորդի միջոցները առանձնացվում են կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի գույքից և վերադարձվում են հաճախորդին՝ նրա առաջին իսկ պահանջով.
4. Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձը չի կարող իր հաճախորդի միջոցներն օգտագործել ի շահ իրեն.
5. Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձը պարտավոր է վարել առանձնացված հաշվառում յուրաքանչյուր հաճախորդի, ինչպես նաև իր և իր հաճախորդների միջոցների համար: Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձը, որը հաճախորդների միջոցները պահպանում է այլ անձանց մոտ, պետք է ձեռնարկի բոլոր ողջամիտ միջոցներն ու քայլերը իր և իր հաճախորդների միջոցների՝ տվյալ անձանց կողմից առանձնացված հաշվառումն ապահովելու համար։