Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 220 Մաքսային մարմինների և դրանց պաշտոնատար անձանց պահանջների պարտադիր կատարումը. 1. Մաքսային մարմինների և դրանց պաշտոնատար անձանց օրինական պահանջներն իրենց գործունեությամբ մաքսային գործին առնչվող անձանց կողմից ենթակա են պարտադիր կատարման. 2. Մաքսային մարմինների կողմից մաքսային ձևակերպումների և հսկողության կամ մաքսային այլ ընթացակարգերի իրականացման ժամանակ ներկայացվող պահանջները չեն կարող խոչընդոտ դառնալ ապրանքների ներմուծման, արտահանման, բացթողման կամ մաքսային գործի բնագավառում այլ գործունեության իրականացման համար, եթե դրանք ուղղված չեն Միության և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջների պահպանման համար անհրաժեշտ նվազագույն հսկողության իրականացմանը. 3. Մաքսային մարմինների և դրանց պաշտոնատար անձանց օրինական պահանջները չկատարելը հանգեցնում է օրենքով սահմանված պատասխանատվության։ |