Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՊԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ article 31.1 Հասարակական կազմակերպությունների մասնակցությունը ապաստան հայցողների Ժամանակավոր տեղավորման կենտրոնի գործունեությանը. 1. Հասարակական կազմակերպությունները կարող են իրականացնել հասարակական վերահսկողություն Ժամանակավոր տեղավորման կենտրոնի գործունեության նկատմամբ։ Սույն հոդվածի իմաստով՝ հասարակական վերահսկողությունը ներառում է ապաստան հայցողների կենսաապահովման պայմանների, Ժամանակավոր տեղավորման կենտրոնում բնակության ներքին կարգապահական կանոնների պահպանման և ապաստան հայցողների այլ իրավունքների ապահովման նկատմամբ վերահսկողական գործառույթները. 2. Ժամանակավոր տեղավորման կենտրոնում հասարակական վերահսկողությունն իրականացվում է ներքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի ղեկավարի հաստատած՝ մրցութային կարգով ընտրված, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից կազմված հասարակական դիտորդների խմբի միջոցով. 3. Հասարակական դիտորդների խմբի անդամի լիազորությունների ժամկետը երեք տարի է: Հասարակական դիտորդների խմբի անդամների թիվը չի կարող գերազանցել քսանմեկը. 4. Ժամանակավոր տեղավորման կենտրոնում հասարակական վերահսկողության իրականացման կարգը, ինչպես նաև հասարակական դիտորդների խմբի կազմը և իրավասությունների շրջանակը սահմանում է ներքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի ղեկավարը: |