FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  96

Հակամրցակցային համաձայնության մասնակից տնտեսավարող սուբյեկտին պատասխանատվությունից ազատումը.
1. Հանձնաժողովը կարող է որոշում ընդունել հակամրցակցային համաձայնության մասնակից տնտեսավարող սուբյեկտի նկատմամբ պատասխանատվության միջոց չկիրառելու մասին, եթե տնտեսավարող սուբյեկտը, մինչև տվյալ համաձայնության առնչությամբ Հանձնաժողովի կողմից վարչական վարույթի հարուցման մասին որոշման կայացումը կամ ստուգում կատարելու մասին Հանձնաժողովի նախագահի հրամանի ընդունումն իր նախաձեռնությամբ առաջինն է դիմում Հանձնաժողով և կամովին պարտավորվում դադարեցնել այդ հակամրցակցային համաձայնությանն իր մասնակցությունը (բացառությամբ այն դեպքերի, երբ Հանձնաժողովի կարծիքով դա անհրաժեշտ է հակամրցակցային համաձայնության բացահայտման համար) և հետագայում բացառել այն` միաժամանակ ներկայացնելով տվյալ հակամրցակցային համաձայնությանը վերաբերող այնպիսի ապացույցներ, որոնք, ըստ Հանձնաժողովի, բավարար հիմք են տվյալ հակամրցակցային համաձայնության վերաբերյալ վարչական վարույթ հարուցելու և (կամ) ստուգում կատարելու համար.
2. Տնտեսավարող սուբյեկտը լիովին ազատվում է հակամրցակցային համաձայնություն կնքելու (կայացնելու, այդ համաձայնությանը մասնակցելու) համար նախատեսված պատասխանատվությունից, եթե Հանձնաժողովին տրամադրում է իր տնօրինության տակ եղած կամ իրեն հայտնի հետևյալ ապացույցները.
    1) հակամրցակցային համաձայնությանը մասնակցող (մասնակցած) բոլոր տնտեսավարող սուբյեկտների անվանումները և այլ տեղեկություններ.
    2) հակամրցակցային համաձայնության մանրամասն նկարագրությունը, ներառյալ` դրա նպատակը, դրսևորման եղանակը, համաձայնության առարկա հանդիսացող ապրանքը, հակամրցակցային համաձայնության կնքման (կայացման) ամսաթիվը, տևողությունը, վայրը, այլ տվյալներ.
    3) բոլոր այն անձանց անունները, պաշտոնները, հասցեները, որոնք ներգրավված են կամ ներգրավված են եղել կամ կարող են ներգրավված լինել հակամրցակցային համաձայնության կնքման (կայացման) գործընթացում.
    4) հակամրցակցային համաձայնությանն առնչվող` դիմողի տրամադրության տակ եղած այլ ապացույցներ.
3. Հանձնաժողով դիմած տնտեսավարող սուբյեկտը չի կարող ազատվել պատասխանատվությունից, եթե նա չի կատարել հետևյալ պայմաններից որևէ մեկը.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  96

1) տնտեսավարող սուբյեկտը դիմում ներկայացնելուց անմիջապես հետո չի դադարեցնում իր մասնակցությունը հակամրցակցային համաձայնությանը, բացառությամբ այն դեպքերի, երբ Հանձնաժողովի կարծիքով դա անհրաժեշտ է հակամրցակցային համաձայնության բացահայտման համար.
    2) տեղեկատվություն ներկայացնելու պահից սկսած մինչև վարչական վարույթի ավարտը տնտեսավարող սուբյեկտը չի համագործակցում Հանձնաժողովի հետ` առանց վերապահումների և շարունակական հիմունքով: Այդ համագործակցությունը ենթադրում է, որ տնտեսավարող սուբյեկտը`
    ա. ենթադրյալ հակամրցակցային համաձայնության վերաբերյալ ողջ անհրաժեշտ տեղեկատվությունը և ապացույցները, որոնք հայտնվում են իր տնօրինության տակ կամ հայտնի են դառնում իրեն, անհապաղ ներկայացնում է Հանձնաժողով,
    բ. սահմանված ժամկետում պատասխանում է Հանձնաժողովի բոլոր հարցումներին, որոնք կարող են նպաստել ենթադրյալ հակամրցակցային համաձայնությանը վերաբերող փաստերի արձանագրմանը,
    գ. ապահովում է իր գործող կամ հնարավորության դեպքում նախկին տնօրենների և աշխատողների բացատրություններ ներկայացնելու հնարավորությունը,
    դ. չի ոչնչացնում, կեղծում կամ թաքցնում հակամրցակցային համաձայնությանը վերաբերող տեղեկություններն ու ապացույցները և ե. չի բացահայտում ենթադրյալ հակամրցակցային համաձայնության վերաբերյալ հայտարարության, դիմումի, տեղեկատվության կամ ապացույցների ներկայացման փաստը և բովանդակությունը մինչև Հանձնաժողովի կողմից ընդունված հակամրցակցային համաձայնության հնարավոր փաստի վերաբերյալ վարչական վարույթ հարուցվելու մասին որոշման ուժի մեջ մտնելը կամ Հանձնաժողովի համաձայնությամբ՝ այլ դեպքերում.
4. Հակամրցակցային համաձայնության միաժամանակ երկու և (կամ) ավելի մասնակից տնտեսավարող սուբյեկտների ներկայացրած դիմումը Հանձնաժողովը թողնում է առանց քննության.
5. Հակամրցակցային համաձայնության մասնակից տնտեսավարող սուբյեկտի՝ պատասխանատվության միջոցի կիրառումից ազատման դիմումների ներկայացման և քննարկման կարգը սահմանվում են Հանձնաժողովի ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտով: