FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

article  115

Համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուների նախընտրական հիմնադրամը.
1. Մեծամասնական ընտրակարգով ընտրվող համայնքի ղեկավարի և համայնքի ավագանու անդամի թեկնածուն բացում է նախընտրական հիմնադրամ, եթե նախընտրական քարոզչության ընթացքում սույն օրենսգրքի 27-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ծախսերի ֆինանսավորման համար օգտագործելու է կամ արդեն օգտագործել է նվազագույն աշխատավարձի 500-ապատիկը գերազանցող գումար.
2. Նախընտրական հիմնադրամը ձևավորվում է սույն օրենսգրքի 26-րդ հոդվածում նշված մուծումներից: Համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուն իրավունք ունի իր հիմնադրամում կատարելու մուծում նվազագույն աշխատավարձի մինչև 150-ապատիկի չափով, իսկ նրան առաջադրած կուսակցությունը` մինչև 200-ապատիկի չափով գումար.
3. Թեկնածուի նախընտրական հիմնադրամում յուրաքանչյուր ֆիզիկական անձ կարող է կատարել մուծում նվազագույն աշխատավարձի մինչև 50-ապատիկի չափով.
4. Նախընտրական քարոզչության ընթացքում համայնքի ղեկավարի կամ համայնքի ավագանու թեկնածուն սույն օրենսգրքի 27-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ծախսերի ֆինանսավորման նպատակով իրավունք ունի ծախսելու նվազագույն աշխատավարձի մինչև 3000-ապատիկի չափով գումար։