Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 345.5 Դատարանի որոշումը. 1. Դիմումի քննության արդյունքով դատարանը կայացնում է որոշում՝ դիմումն ամբողջությամբ բավարարելու և նոտարի արձակած գումարի բռնագանձման պահանջով կարգադրությունն ամբողջությամբ չեղյալ ճանաչելու կամ դիմումն ամբողջությամբ մերժելու մասին. 2. Դատարանի որոշումը պետք է բավարարի սույն օրենսգրքի 200-րդ հոդվածով սահմանված պահանջները. 3. Դատարանի որոշման մեջ նշվում են՝ 1) վիճարկվող կարգադրությունն արձակած նոտարի անունն ու նոտարական տարածքը. 2) վիճարկվող կարգադրության արձակման տարին, ամիսը, ամսաթիվը և վայրը. 3) վիճարկվող կարգադրության կողմերի համար պարտադիր դառնալու տարին, ամիսը, ամսաթիվը. 4) գործին մասնակցող անձանց անունները (անվանումները). 5) դատարանի եզրահանգումը՝ նոտարի կողմից գումարի բռնագանձման պահանջով արձակված կարգադրությունն ամբողջությամբ չեղյալ ճանաչելու կամ դիմողի պահանջն ամբողջությամբ մերժելու վերաբերյալ. 4. Դատարանի որոշումը հրապարակվում է վճռի հրապարակման համար սույն օրենսգրքով սահմանված կարգով: Դատարանի որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման, բացառությամբ այն դեպքերի, երբ բողոք բերող անձն իր վերաքննիչ բողոքում հիմնավորում է, որ առաջին ատյանի դատարանը թույլ է տվել արդար դատաքննության իրավունքի բուն էությունը խաթարող դատական սխալ. 5. Դատարանի որոշումը կողմերին է ուղարկվում հրապարակումից հետո՝ եռօրյա ժամկետում։ |