Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱԿԱԳՆԱԳՑՄԱՆ (ՀԱԿԱԴԵՄՓԻՆԳԱՅԻՆ) ԵՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 30 Գնագցող և (կամ) լրավճարված ներմուծման միասնական գնահատումը. Եթե հակագնագցման և (կամ) փոխհատուցման ուսումնասիրությունը միաժամանակ իրականացվում է նման ապրանքի՝ մեկից ավելի երկրներից կատարվող ներմուծումների նկատմամբ, ապա լիազոր մարմինը կարող է կատարել տնտեսության ճյուղի վրա այդ ներմուծումների ունեցած ազդեցության միասնական գնահատում միայն այն դեպքերում, եթե՝ 1) յուրաքանչյուր երկրից ուսումնասիրվող ապրանքի գնագցող և (կամ) լրավճարված ներմուծման ծավալը մեծ է նվազագույնից, և յուրաքանչյուր երկրից ուսումնասիրվող ապրանքի գնագցող ներմուծման ծավալն աննշան չէ՝ համաձայն սույն օրենքի 36-րդ հոդվածի. 2) այդ ներմուծումների ունեցած ազդեցության միասնական գնահատումը նպատակահարմար է՝ ելնելով ներմուծվող ապրանքների միջև, ինչպես նաև ներմուծվող և ներքին արտադրության նման ապրանքների միջև առկա մրցակցության պայմաններից: |