FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  403

Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների գործածմանը նպաստելը.
1. Թմրամիջոց, հոգեմետ (հոգեներգործուն) նյութ, դրանց պատրաստուկ կամ դրանց համարժեք նյութ (անալոգ) կամ դրանց ածանցյալ գործածելու համար հաստատություն ստեղծելը, ղեկավարելը կամ պահելը կամ հանրային հաստատությունը նույն նպատակով օգտագործելը կամ թմրամիջոց, հոգեմետ (հոգեներգործուն) նյութ, դրանց պատրաստուկ գործածելու համար բնակարան, շինություն, ավտոմեքենա կամ այլ կացարան տրամադրելը՝ պատժվում է տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով.
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝
    1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,
    2) իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով,
    3) ձերբակալված կամ կալանավորված անձանց պահելու վայրում կամ քրեակատարողական հիմնարկում,
    4) զորամասում կամ զինվորական ծառայություն կրելու այլ վայրում կամ 5) ուսումնական հաստատությունում կամ դրա հարակից տարածքում` պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով.
3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է հանցավոր կազմակերպության կողմից՝ պատժվում է ազատազրկմամբ` հինգից տասը տարի ժամկետով: