Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՎԱՔՆԵՐԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 16 Իրազեկման քննարկման կարգը. 1. Լիազոր մարմինն իրազեկումը քննարկում է ըստ իրազեկումների մուտքագրման հերթականության: Եթե իրազեկումը ներկայացվել է հավաքի անցկացման օրվան նախորդող մինչև 14 օր առաջ, ապա լիազոր մարմինն իրազեկումը քննարկում է այն մուտքագրվելու պահից 5 օրվա ընթացքում, իսկ եթե իրազեկումը ներկայացվել է հավաքի անցկացման օրվան նախորդող 13 օրից մինչև հավաքի սկզբից 72 ժամ առաջ, ապա լիազոր մարմինը իրազեկումը քննարկում է այն մուտքագրվելու պահից 2 օրվա ընթացքում, բայց ոչ ուշ, քան հավաքի սկզբից 48 ժամ առաջ. 2. Լիազոր մարմինը իրազեկումը մուտքագրելուց հետո այն անհապաղ ուղարկում է ոստիկանություն` հավաքի անցկացման վերաբերյալ կարծիք ստանալու նպատակով. 3. Եթե հավաքը նախատեսվում է անցկացնել պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների տարածքում կամ դրանց անմիջական հարևանությամբ, ապա մուտքագրվելուց հետո իրազեկումն անհապաղ ուղարկվում է նաև մշակույթի նախարարություն` հավաքի անցկացման վերաբերյալ կարծիք ստանալու նպատակով: |