Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 19 Անձնական տվյալներ մշակելու անվտանգության ապահովման միջոցները և մշակողի պարտականությունները. 1. Մշակողը պարտավոր է ոչնչացնել կամ ուղեփակել անձնական այն տվյալները, որոնք անհրաժեշտ չեն օրինական նպատակին հասնելու համար. 2. Անձնական տվյալները մշակելու ընթացքում մշակողը պարտավոր է օգտագործել գաղտնագրման միջոցներ` անձնական տվյալներ պարունակող տեղեկատվական համակարգերի պաշտպանվածությունը պատահական կորստից, տեղեկատվական համակարգեր անօրինական մուտք գործելուց, անձնական տվյալների անօրինական օգտագործումից, ձայնագրումից, ոչնչացումից, վերափոխումից, ուղեփակումից, կրկնօրինակումից, տարածումից և այլ միջամտությունից ապահովելու համար. 3. Մշակողը պարտավոր է կանխել անձնական տվյալների մշակման համապատասխան տեխնոլոգիաների մատչելիությունը դրա իրավունքը չունեցող անձանց համար և ապահովել, որ այդ համակարգերի օրինական օգտագործողի համար հասանելի լինեն միայն իր կողմից մշակման ենթակա տվյալները և այն տվյալները, որոնցից թույլատրված է օգտվել: 6. Տեղեկատվական համակարգերից դուրս կենսաչափական անձնական տվյալների օգտագործումն ու պահպանումը կարող են իրականացվել միայն այնպիսի նյութական կրիչների միջոցով, տեխնոլոգիաների կիրառմամբ կամ ձևերով, որոնք ապահովում են այդ տվյալների պաշտպանվածությունը դրանց անօրինական մուտք գործելուց, անձնական տվյալների անօրինական օգտագործումից, ոչնչացումից, վերափոխումից, ուղեփակումից, կրկնօրինակումից, տարածումից և այլն: Տեղեկատվական համակարգերից դուրս կենսաչափական անձնական տվյալների նյութական կրիչներին և այդ անձնական տվյալները պահպանելու տեխնոլոգիաներին ներկայացվող պահանջները սահմանում է «Հանրային տեղեկությունների մասին» օրենքով նախատեսված ինքնավար մարմինը. 7. Անձնական տվյալներ մշակողները կամ սույն օրենքով նախատեսված այլ անձինք պարտավոր են պահպանել անձնական տվյալների գաղտնիությունը ինչպես անձնական տվյալները մշակելու հետ առնչվող ծառայողական կամ աշխատանքային կամ կամավոր աշխատանքի շրջանակներում օրենքով սահմանված պարտականությունները կատարելու ընթացքում, այնպես էլ դրա ավարտից հետո: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 19 8. Սույն հոդվածի պահանջների կատարման նկատմամբ հսկողությունն իրականացնում է անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինը` առանց տեղեկատվական համակարգերում մշակվող անձնական տվյալները մշակելու իրավունքի: Սույն հոդվածի 2-րդ մասի պահանջների կատարման հսկողությունը «Կիբեռանվտանգության մասին» օրենքի իմաստով ծառայություն մատուցող, իսկ «Հանրային տեղեկությունների մասին» օրենքի իմաստով տվյալների շտեմարանի կառավարիչ համարվող անձանց նկատմամբ իրականացնում է նշված օրենքներով սահմանված ինքնավար մարմինը: |