FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  131

Հարկադիր լուծարումը.
1. Հարկադիր լուծարումը բացառիկ քրեաիրավական ներգործության միջոց է, որն իրավաբանական անձի նկատմամբ նշանակվում է առանձնապես ծանր հանցանքի համար՝ հաշվի առնելով կատարված հանցանքի ու պատճառված վնասի բնույթն ու չափը, դատվածության առկայությունը, հանցագործությանը նպաստող պատճառներն ու պայմանները, որոնք վկայում են տվյալ իրավաբանական անձի հետագա գործունեությունը շարունակելու անթույլատրելիության մասին.
2. Հարկադիր լուծարումը չի կարող նշանակվել օտարերկրյա պետությունում ստեղծված իրավաբանական անձի, հանրային ծառայությունների կարգավորվող ոլորտում գործունեություն իրականացնող իրավաբանական անձի նկատմամբ, ինչպես նաև այն իրավաբանական անձանց նկատմամբ, որոնց գործունեությունը դադարեցնելու համար Սահմանադրությամբ կամ այլ իրավական ակտերով հատուկ կարգ է սահմանված: