Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 373 Մթնոլորտային օդն աղտոտելը. 1. Մթնոլորտային օդն աղտոտելը՝ սահմանված նորմատիվի գերազանցմամբ արտանետումներով, սարքավորումների, կառույցների կամ այլ օբյեկտների շահագործման կանոնը խախտելու հետևանքով կամ այլ եղանակով մթնոլորտային օդն աղտոտելը կամ դրա բնական հատկություններն այլ ձևով փոփոխելը, որը խոշոր չափերի գույքային կամ այլ էական վնաս է պատճառել գյուղացիական տնտեսությանը, շինություններին, մշակութային արժեքներին, կենդանական կամ բուսական աշխարհին, հողին կամ ջրերին կամ առաջացրել է այլ ծանր հետևանք՝ պատժվում է տուգանքով՝ քսանապատիկից քառասնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուր հիսունից երկու հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը չորս տարի ժամկետով: |