Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 162 Բժշկական բնույթի հարկադրանքի միջոցը վերացնելը կամ փոփոխելը. 1. Եթե անձի առողջական վիճակի բարելավումից կամ լրիվ առողջանալուց հետո վերանում է բժշկական բնույթի հարկադրանքի միջոցի հետագա կիրառման անհրաժեշտությունը, կամ անձի առողջական վիճակի վատթարացմամբ պայմանավորված անհրաժեշտ է կիրառել բժշկական բնույթի հարկադրանքի այլ միջոց, ապա դատարանը, բժշկական հանձնաժողովի եզրակացության հիման վրա, տվյալ անձի, նրա ներկայացուցչի, մերձավոր ազգականի, պատիժ կատարող մարմնի կամ հիմնարկի կամ հսկողություն իրականացնող դատախազի միջնորդությամբ քննում է բժշկական բնույթի հարկադրանքի միջոցը վերացնելու կամ այլ միջոցով փոխարինելու հարցը. 2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված հարցը քննում է բժշկական բնույթի հարկադրանքի միջոցի կիրառման վայրի դատարանը` դատախազի և այն անձի պարտադիր մասնակցությամբ, որի միջնորդությամբ որոշվում է բժշկական բնույթի հարկադրանքի միջոցը վերացնելու կամ փոխելու հարցը: Անձը մասնակցում է միջնորդության քննությանը, եթե դա թույլ է տալիս նրա առողջական վիճակը. 3. Դատարանի կողմից բժշկական բնույթի հարկադրանքի միջոցը վերացվելու կամ փոխվելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու դեպքում այն կրկին կարող է ներկայացվել, եթե ի հայտ են եկել նոր էական հանգամանքներ. 4. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված բժշկական հանձնաժողով ստեղծելու կարգը և բժշկական հանձնաժողովի եզրակացությանը ներկայացվող պահանջները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: |