FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  326

Հարցաքննության ընդհանուր կարգը.
1. Հարցաքննությունն սկսելուց առաջ նախագահողը պարզում է հարցաքննվողի ինքնությունը, նրա հարաբերությունները վարույթի մասնակիցների հետ, բացատրում ցուցմունք տալու հետ կապված` սույն օրենսգրքով նախատեսված նրա իրավունքները և պարտականությունները, ինչպես նաև այդ պարտականությունների չկատարման համար սահմանված պատասխանատվությունը: Այդ կապակցությամբ հարցաքննվողն ստորագրում է դատական նիստի արձանագրության մեջ.
2. Մինչև հարցաքննությունն սկսելը հարցաքննվողն անում է հետևյալ բովանդակությամբ բանավոր հայտարարություն. «Ես` անուն-ազգանուն, ցուցմունք տալիս ասելու եմ ճշմարտությունը, ողջ ճշմարտությունը և չեմ ասելու ոչինչ, բացի ճշմարտությունից».
3. Հարցաքննության կանչված անձին առաջինը հարցեր է տալիս այն կողմը, որի միջնորդությամբ հրավիրվել է անձը (ուղիղ հարցաքննություն): Ուղիղ հարցաքննությունից հետո անձին կարող է հարցեր տալ հակառակ կողմը (խաչաձև հարցաքննություն): Նախագահողն իրավունք ունի անձին հարցեր տալու ուղիղ և խաչաձև հարցաքննություններն ավարտվելուց հետո: Դատարանի նախաձեռնությամբ կանչված անձին առաջինը հարցեր է տալիս նախագահողը, ապա մեղադրանքի և պաշտպանության կողմերը.
4. Ուղիղ հարցաքննության ընթացքում ուղղորդող հարցեր տալն արգելվում է: Կողմն իրավունք ունի առարկելու ուղղորդող հարցի դեմ: Նախագահողը կողմի միջնորդությամբ կամ սեփական նախաձեռնությամբ իրավասու է հանելու ուղղորդող կամ վարույթին չվերաբերող հարցերը.
5. Խաչաձև հարցաքննության ընթացքում ուղղորդող հարցեր տալն իրավաչափ է.
6. Հարցաքննվող անձը կարող է հարցաքննության ընթացքում օգտվել գրառումներից կամ նշումներից, որոնք նախագահողի պահանջով ներկայացվում են դատարան և նրա կողմից կարող են կցվել վարույթի նյութերին.
7. Ներկայացված բոլոր ապացույցները հետազոտելուց հետո դատարանում ցուցմունք տված անձը կողմի միջնորդությամբ կամ դատարանի նախաձեռնությամբ կարող է կրկին հարցաքննվել: