FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  30

Անցումային դրույթներ.
1. «Աուդիտորական գործունեության մաuին» 2002 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-512-Ն oրենքի համաձայն տրված աուդիտորի որակավորման վկայականների գործողության ժամկետը լրանալու դեպքում ֆինանսների նախարարությունը դրանց գործողության ժամկետը երկարաձգում է մինչև 2023 թվականի հունվարի 1-ը, եթե 2019 թվականի հունվարի 1-ի դրությամբ այդ վկայականները հանդիսացել են գործող.
2. Եթե «Աուդիտորական գործունեության մաuին» 2002 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-512-Ն oրենքի համաձայն տրված աուդիտորի որակավորման վկայականների գործողության ժամկետը լրանում է 2023 թվականի հունվարի 1-ից հետո, ապա այդ վկայականները շարունակում են ուժի մեջ մնալ մինչև դրանց գործողության ժամկետը լրանալը.
3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված վկայականները հիմք են մասնագիտացված կառույցին որպես աուդիտոր անդամակցելու համար.
4. «Աուդիտորական գործունեության մաuին» 2002 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-512-Ն oրենքի համաձայն՝ աուդիտորի որակավորման վկայական ունեցող աուդիտորներն իրավունք ունեն մինչև դրանց գործողության ժամկետը լրանալը մասնագիտացված կառույցի սահմանած պարզեցված կարգով ստանալու սույն օրենքով նախատեսված աուդիտորի որակավորման վկայական.
5. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին, «Աուդիտորական գործունեության մաuին» 2002 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-512-Ն oրենքի համաձայն, Կառավարության սահմանած կարգով հավատարմագրված մասնագիտացված կառույցի անդամը, որն ունի այդ մասնագիտացված կառույցի տված աուդիտորի որակավորման վկայագիր, սույն օրենքով նախատեսված մասնագիտացված կառույցի սահմանած կարգով կարող է այդ վկայագիրը մինչև 2021 թվականի հունվարի 1-ը փոխարինել սույն օրենքով նախատեսված՝ աուդիտորի որակավորման վկայականով։
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  30

6. 2021 թվականի հունվարի 1-ից աուդիտորական ծառայությունների իրականացման համար տրված լիցենզիաներն ուժը կորցրած են համարվում, և այն աուդիտորական կազմակերպությունը, որը չի անդամակցում մասնագիտացված կառույցներին, իրավունք չունի մատուցելու աուդիտորական ծառայություններ: «Աուդիտորական գործունեության մաuին» 2002 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-512-Ն oրենքի համաձայն՝ աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզիա ստանալու համար մինչև սույն օրենքով նախատեսված առաջին մասնագիտացված կառույցի հավատարմագրումը ֆինանսների նախարարություն դիմած կազմակերպությունների լիցենզավորումն իրականացվում է Կառավարության 2012 թվականի մարտի 22-ի N 346-Ն որոշման համաձայն.
7. «Աուդիտորական գործունեության մաuին» 2002 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-512-Ն oրենքի հիման վրա ընդունված իրավական ակտերը մնում են ուժի մեջ այնքանով, որքանով չեն հակասում սույն օրենքի դրույթներին.
8. «Աուդիտորական գործունեության մաuին» 2002 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-512-Ն oրենքի համաձայն՝ աուդիտորի որակավորում ստանալու համար մինչև սույն օրենքով նախատեսված առաջին մասնագիտացված կառույցի հավատարմագրումը ֆինանսների նախարարություն դիմած դիմողներին աուդիտորի որակավորման վկայական տրվում է Կառավարության 2005 թվականի փետրվարի 3-ի «Աուդիտորների որակավորման հետ կապված հարցերը կանոնակարգելու մասին» N 123-Ն որոշման համաձայն: