FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  15

Խախտման վերաբերյալ արձանագրությունը և դրա բովանդակությունը. Խախտում կատարելու վերաբերյալ արձանագրությունը կազմում են տեսչական մարմնի ծառայողները` երեք օրինակից: Խախտման վերաբերյալ արձանագրությունում նշվում են` - արձանագրությունը կազմելու ամիսը, ամսաթիվը և տեղը. - արձանագրությունը կազմող անձի պաշտոնը, անունը, ազգանունը. - տեղեկություններ` խախտում թույլ տված քաղաքաշինության գործունեության սուբյեկտի մասին (գործունեության հասցեն, անվանումը, ղեկավարի կամ պատասխանատու մասնագետի կամ նրա լիազորած անձի անունը, ազգանունը, բնակության հասցեն). - խախտումը կատարելու տեղը, ժամանակը և բնույթը. - գործի քննության ժամկետները. - խախտման վերաբերյալ քաղաքաշինության գործունեության սուբյեկտի կամ նրա լիազորած անձի բացատրությունը. - գործի քննության համար անհրաժեշտ այլ տեղեկություններ: Արձանագրությունն ստորագրում են այն կազմող անձը և խախտում կատարած քաղաքաշինության գործունեության սուբյեկտը կամ նրա լիազորած անձը, որին ստորագրությամբ հանձնվում է արձանագրության մեկ օրինակը: Եթե խախտում կատարած քաղաքաշինության գործունեության սուբյեկտը կամ նրա լիազորած անձը չեն ստորագրում արձանագրությունը, ապա այդ մասին արձանագրությունում նշում է կատարում այն կազմող անձը: Խախտում կատարած քաղաքաշինության գործունեության սուբյեկտը կամ նրա լիազորած անձն իրավունք ունի ներկայացնել արձանագրությանը կից լրացուցիչ բացատրություններ և դիտողություններ, ինչպես նաև շարադրել արձանագրությունն ստորագրելուց հրաժարվելու իր շարժառիթները: Արձանագրությունն ստորագրելուց և այն ստանալուց հրաժարվելն իրավաբանական անձին չի ազատում սույն օրենքով նախատեսված պատասխանատվությունից: Արձանագրությունն ստորագրելուց հրաժարվելու դեպքում այն իրավաբանական անձին ուղարկվում է փոստով: