Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 493 Հանձնված ապրանքի թերությունների հայտնաբերման ժամկետները. 1. Գնորդն իրավունք ունի ապրանքի թերությունների հետ կապված պահանջներ ներկայացնել` պայմանով, որ դրանք հայտնաբերված լինեն սույն հոդվածով սահմանված ժամկետներում, եթե այլ բան սահմանված չէ օրենքով կամ առուվաճառքի պայմանագրով. 2. Եթե ապրանքի նկատմամբ սահմանված չէ երաշխիքային կամ պիտանիության ժամկետ, գնորդը կարող է ապրանքի թերությունների հետ կապված պահանջներ ներկայացնել պայմանով, որ վաճառված ապրանքի թերությունները հայտնաբերված լինեն ապրանքը գնորդին հանձնելուց հետո ողջամիտ ժամկետում` ոչ պակաս, քան երկու տարվա ընթացքում, կամ ավելի երկար ժամկետում, եթե այդպիսի ժամկետ սահմանված է օրենքով կամ առուվաճառքի պայմանագրով: Փոխադրման կամ փոստով առաքման ենթակա ապրանքի թերությունների հայտնաբերման ժամկետը հաշվարկվում է ապրանքը նշանակման վայրը հասնելու օրվանից. 3. Եթե ապրանքի համար սահմանված է երաշխիքային ժամկետ, գնորդն իրավունք ունի ապրանքի թերությունների հետ կապված պահանջներ ներկայացնել, եթե թերությունները հայտնաբերվել են երաշխիքային ժամկետի ընթացքում. 4. Այն դեպքում, երբ առուվաճառքի պայմանագրով ապրանքի կոմպլեկտավորող տարրի համար սահմանված է ավելի կարճ տևողությամբ երաշխիքային ժամկետ, քան հիմնական ապրանքի համար, գնորդն իրավունք ունի կոմպլեկտավորող տարրի թերությունների հետ կապված պահանջներ ներկայացնել հիմնական ապրանքի երաշխիքային ժամկետի ընթացքում. 5. Եթե պայմանագրով կոմպլեկտավորող տարրի համար սահմանված է ավելի տևական երաշխիքային ժամկետ, քան հիմնական ապրանքի համար, գնորդն իրավունք ունի կոմպլեկտավորող ապրանքի թերությունների հետ կապված պահանջներ ներկայացնել, եթե կոմպլեկտավորող տարրի թերությունները հայտնաբերվել են դրա երաշխիքային ժամկետում` անկախ հիմնական ապրանքի երաշխիքային ժամկետի ավարտից. 6. Ապրանքի նկատմամբ, որի համար սահմանված է պիտանիության ժամկետ, գնորդն իրավունք ունի թերությունների հետ կապված պահանջներ ներկայացնել, եթե դրանք հայտնաբերվել են ապրանքի պիտանիության ժամկետի ընթացքում: |
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 493 7. Այն դեպքերում, երբ պայմանագրով նախատեսված երաշխիքային ժամկետը երկու տարուց պակաս է, իսկ գնորդը թերությունները հայտնաբերել է երաշխիքային ժամկետի ավարտից հետո, սակայն ապրանքը գնորդին հանձնելու օրվանից հետո` երկու տարվա ընթացքում, վաճառողը պատասխանատվություն է կրում, եթե գնորդն ապացուցում է, որ ապրանքի թերություններն առաջացել են մինչև ապրանքն իրեն հանձնելու պահը կամ մինչև այդ պահը ծագած պատճառներից: |