Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 29 Պետական գույքի վարձակալությունը. 1. Պետական գույքը վարձակալության է տրամադրվում հետևյալ եղանակներով. 1) հրապարակային սակարկություններով (մրցույթ կամ աճուրդ (նաև էլեկտրոնային). 2) ուղղակի եղանակով. 2. Պետական գույքի վարձակալության տրամադրման կարգը և վարձավճարների հաշվարկման կարգը սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ. 3. Պետական գույքը հիմնադրամներին վարձակալության հանձնելիս հաշվարկված վարձակալության վճարները՝ որպես Հայաստանի Հանրապետության կողմից հիմնադրամներում կատարվող կամավոր գույքային վճարներ, կարող են թողնվել հիմնադրամների տնօրինությանը, եթե վերջիններս համապատասխանում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված չափորոշիչներին. 4. Պետական գույքը հիմնադրամներին վարձակալության հանձնելիս հաշվարկված վարձակալության վճարները՝ որպես Հայաստանի Հանրապետության կողմից հիմնադրամներում կատարվող կամավոր գույքային վճարներ, հիմնադրամների տնօրինությանը թողնելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: |