Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՄԱՔՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 4 Աղբահանության և սանիտարական մաքրման ոլորտի պետական քաղաքականության հիմնական սկզբունքները և զարգացման ուղղություններն ու նպատակները. 1. Աղբահանության և սանիտարական մաքրման ոլորտի պետական քաղաքականության հիմնական սկզբունքներն են՝ 1) մարդու առողջության և շրջակա միջավայրի վրա աղբի բացասական (վտանգավոր) ներգործության նվազեցումը և չեզոքացումը. 2) բնակության համար հարմարավետ և էկոլոգիապես անվտանգ պայմանների ապահովումը. 3) տարածքների աղտոտման, աղբակույտերի առաջացման անթույլատրելիությունը և տարածքների մաքրումը աղբից. 4) առաջացող աղբի քանակի նվազեցումը. 5) աղբի տեսակավորման, վերաօգտագործման, վերամշակման և օգտահանման գործողությունների կիրառումը և աղբավայրերում տեղադրվող աղբի ծավալների նվազեցումը. 6) շրջանաձև տնտեսության խթանումը. 7) աղբահանության ծառայության վճարովի լինելը. 2. Աղբահանության և սանիտարական մաքրման ոլորտի պետական քաղաքականության զարգացման ուղղություններն ու նպատակներն են՝ 1) աղբահանության և սանիտարական մաքրման պարտադիր և պարբերաբար իրականացումը. 2) աղբի տեսակավորված համակարգի ներդրումը. 3) հանրապետության ողջ տարածքում գոյացող աղբի հավաքման, տեղափոխման և անվտանգ հեռացման կամ օգտահանման ու վերամշակման ապահովումը. 4) առաջացող աղբի առավելագույն օգտահանումը. 5) սակավաթափոն և անթափոն միջոցառումների և տեխնոլոգիաների կիրառումը. 6) աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքների մեքենայացումը. 7) ոլորտում միջհամայնքային համագործակցությունը. 8) համայնքային բյուջեի հաշվին կամ հանրային-մասնավոր համագործակցության շրջանակներում աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքների իրականացումը: |