FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  34

Տեսալսողական ստեղծագործության նկատմամբ հեղինակային իրավունքը.
1. Տեսալսողական ստեղծագործությունը ձայնի ուղեկցությամբ կամ առանց դրա միմյանց հետ կապակցված պատկերների ամրագրված շարք է, որը հանդիսանում է ստեղծագործական աշխատանքի յուրօրինակ արդյունք և համապատասխան տեխնիկական սարքերի միջոցով հնարավոր է դիտել, իսկ ձայնի ուղեկցության դեպքում՝ նաև լսել.
2. Տեսալսողական ամբողջական ստեղծագործության հեղինակներն են բեմադրող ռեժիսորը, սցենարի հեղինակը, հատկապես տվյալ ստեղծագործության համար ստեղծված երաժշտական ստեղծագործության հեղինակը, երկխոսության հեղինակը, բեմադրող օպերատորը.
3. Տեսալսողական ստեղծագործության ստեղծման մասին արտադրողի հետ կնքված պայմանագրով հեղինակների գույքային իրավունքները, այդ թվում՝ ենթագրության և կրկնօրինակման ենթարկելու բացառիկ իրավունքը, անցնում են տեսալսողական ստեղծագործության առաջին ամրագրման արտադրողին։ Տեսալսողական ստեղծագործության առաջին ամրագրման արտադրողի և հեղինակների փոխհարաբերությունները, այդ թվում` հեղինակին պարտադիր վարձատրություն վճարելու հարցը, կարգավորվում են պայմանագրով։ Պայմանագրի բացակայության դեպքում հեղինակները պահպանում են ստեղծագործության օգտագործման յուրաքանչյուր եղանակի համար արդարացի վարձատրություն ստանալու իրենց իրավունքը, որից հրաժարվելու մասին պայմանագիրն առոչինչ է.
4. Տեսալսողական ստեղծագործության առաջին ամրագրման արտադրողը տվյալ ստեղծագործության հեղինակ կարող է համարվել, եթե նա միաժամանակ սույն հոդվածի երկրորդ մասում նշված հեղինակներից մեկն է.
5. Տեսալսողական ստեղծագործության մեջ որպես բաղադրիչ մաս ընդգրկված (սցենարի համար հիմք հանդիսացող վեպ և այլն) ինչպես նախկինում գոյություն ունեցող, այնպես էլ դրա վրա աշխատելու ընթացքում ստեղծված (բեմադրող նկարչի, զգեստները ձևավորող նկարչի և այլոց կողմից) ստեղծագործությունների հեղինակներից յուրաքանչյուրն օգտվում է իր ստեղծագործության նկատմամբ հեղինակային իրավունքից: Այդպիսի ստեղծագործությունների հեղինակները, ովքեր համաձայնություն են տվել իրենց ստեղծագործությունները տեսալսողական ստեղծագործության մեջ ընդգրկելու մասին, իրավասու չեն արգելելու կամ որևէ ձևով սահմանափակելու տեսալսողական ստեղծագործության օգտագործումը:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  34

6. Տեսալսողական ստեղծագործության հեղինակները տեսալսողական ստեղծագործության բնօրինակը կամ դրա օրինակները վարձույթով տալու ժամանակ պահպանում են հեղինակային վարձատրություն ստանալու իրենց իրավունքները: Վարձատրության հավաքումը, բաշխումը և վճարումն իրականացվում է հեղինակների գույքային իրավունքները կոլեկտիվ հիմունքներով կառավարող կազմակերպությունների միջոցով.
7. Տեսալսողական ստեղծագործության առաջին ամրագրման արտադրողն իրավասու է այդ ստեղծագործության ցանկացած օգտագործման դեպքում նշելու իր անունը կամ անվանումը կամ պահանջելու այդպիսի նշում.
8. Առանց հեղինակների և գույքային իրավունքները կրող այլ անձի (իրավատիրոջ) համաձայնության արգելվում է տեսալսողական ստեղծագործության բնօրինակի (նեգատիվի) ոչնչացումը։