FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ

article  85

Կառավարչի լիցենզիան ուժը կորցրած ճանաչվելու և սնանկության հիմքերով կառավարչի լուծարումը.
1. Սույն օրենքի 59-րդ հոդվածի 1-ին մասի 1-7-րդ և 9-րդ կետերով սահմանված հիմքերով կառավարչի լիցենզիան ուժը կորցրած ճանաչվելու դեպքում կառավարչի լուծարման նկատմամբ տարածվում են սույն օրենքի 78-րդ հոդվածի 5-րդ մասով և 79-84-րդ հոդվածներով սահմանված դրույթները: Ընդ որում, կառավարչի լուծարային հանձնաժողովն ստեղծվում է կառավարչի լիցենզիան ուժը կորցրած ճանաչվելու մասին Կենտրոնական բանկի որոշման կայացումից հետո` հնգօրյա ժամկետում, որի վրա էլ դրվում է սույն օրենքի 78-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված պարտականությունը.
2. Կառավարչի սնանկության հետևանքով նրա լուծարման կարգը և կառավարչի անվճարունակության և սնանկության հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց, ներդրումային ֆոնդի կառավարիչների և ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով: