FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԱՐԲԻՏՐԱԺԻ ՄԱՍԻՆ

article  3

Գրավոր հաղորդակցություններ ստանալը.
1. Եթե այլ բան նախատեսված չէ կողմերի համաձայնությամբ, ապա`
    1) գրավոր հաղորդակցությունը համարվում է ստացված, եթե դա հասցված է անձամբ հասցեատիրոջը կամ նրա ձեռնարկատիրական գործունեության իրականացման վայր կամ մշտական բնակության վայր կամ հաղորդակցությունն ապահովող կապի այլ միջոցներով: Այն դեպքում, երբ ողջամիտ հարցումներ կատարելուց հետո նշված հասցեներից ոչ մեկը չի կարող պարզվել, գրավոր հաղորդակցությունը համարվում է ստացված, եթե դա ուղարկված է հասցեատիրոջ՝ ուղարկողին հայտնի վերջին գործունեության վայր, մշտական բնակության կամ փոստային վերջին հայտնի հասցեով՝ պատվիրված նամակով կամ նշված գրավոր հաղորդակցությունն հասցնելու փորձի գրանցումն ապահովող որևէ այլ ձևով.
    2) հաղորդակցությունը համարվում է ստացված այն հասցեատիրոջը սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետին համապատասխան հասցվելու օրը.
2. Սույն հոդվածի դրույթները չեն վերաբերում դատարաններում վարույթի շրջանակներում իրականացվող հաղորդակցություններին: