Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 24 Քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվը. 1. Քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվը քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակում վարում են համապատասխան մարմինները. 2. Գործունեությունը դադարած մարմինների կադրերի ռեզերվը վարում, վարձատրությունը տրամադրում է քաղաքացիական ծառայության գրասենյակը. 3. Քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում, իրենց դիմումի համաձայն, գրանցվում են սույն օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 2-6.1-ին կետերով նախատեսված հիմքերով քաղաքացիական ծառայության պաշտոնից ազատված քաղաքացիական ծառայողները, բացառությամբ ժամկետային աշխատանքային պայմանագրով պաշտոն զբաղեցնող քաղաքացիական ծառայողների. 4. Քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում գրանցված լինելու միանգամյա առավելագույն ժամկետը վեց ամիս է, բայց ոչ ավելի, քան կադրերի ռեզերվում գրանցված քաղաքացիական ծառայողի 65 տարին լրանալը: Քաղաքացիական ծառայողը իր դիմումի համաձայն կարող է հանվել կադրերի ռեզերվից վաղաժամկետ. 5. Կադրերի ռեզերվում գրանցված լինելու ժամանակահատվածը համարվում է քաղաքացիական ծառայության ստաժ: Քաղաքացիական ծառայողը օրենքով սահմանված կարգով երեք ամիս ստանում է վարձատրություն այն համապատասխան մարմնից, որտեղ զբաղեցրել է քաղաքացիական ծառայության պաշտոն. 6. Կադրերի ռեզերվում գրանցվելու դեպքում քաղաքացիական ծառայողի հետ վերջնահաշվարկ չի կատարվում: Այս դեպքում քաղաքացիական ծառայողի հետ վերջնահաշվարկը կատարվում է, եթե քաղաքացիական ծառայողի լիազորությունները դադարում են սույն օրենքի 37-րդ հոդվածի 2-րդ մասի 15-րդ կետով նախատեսված հիմքով. 7. Եթե քաղաքացիական ծառայողը սույն օրենքի 13-րդ հոդվածով սահմանված կարգով զբաղեցնում է քաղաքացիական ծառայության պաշտոն նույն համապատասխան մարմնում, ապա այս դեպքում կադրերի ռեզերվից դուրս գալու դեպքում վերջնահաշվարկ չի կատարվում, իսկ այլ համապատասխան մարմնում զբաղեցնելու դեպքում կատարվում է վերջնահաշվարկ. 8. Եթե քաղաքացիական ծառայողը սույն օրենքի 14-րդ հոդվածով սահմանված կարգով զբաղեցնում է քաղաքացիական ծառայության պաշտոն, ապա այս դեպքում կադրերի ռեզերվից դուրս գալու դեպքում վերջնահաշվարկ չի կատարվում: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 24 9. Քաղաքացիական ծառայողը հանվում է կադրերի ռեզերվից հանրային պաշտոն կամ հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու կամ այլ աշխատանքի անցնելու դեպքում. 10. Կադրերի ռեզերվում գրանցված ժամանակ քաղաքացիական ծառայողը չունի արձակուրդի իրավունք, և վերջնահաշվարկի մեջ ռեզերվում գրանցված լինելու ժամանակահատվածը չի հաշվարկվում. 11. Քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվը վարելու, կադրերի ռեզերվում գրանցելու և կադրերի ռեզերվից հանելու կարգը սահմանում է Կառավարությունը: |