Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՍԵՅՍՄԻԿ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 24 Շենքերի և շինությունների սեյսմիկ պաշտպանությունը. 1. Շենքերի և շինությունների սեյսմիկ պաշտպանությանն ուղղված միջոցառումներն իրականացվում են դրանց տեխնիկական վիճակի ուսումնասիրության, վնասվածության և սեյսմիկ խոցելիության գնահատման արդյունքում ներկայացված եզրակացությունների և առաջարկությունների հիման վրա. 2. Լիազոր մարմնի կողմից հաստատվում և համապատասխան Հայաստանի Հանրապետության մարզպետարան, համայնքապետարան են ներկայացվում շենքերի և շինությունների սեյսմիկ խոցելիության նվազեցման առաջարկություններ: Սեյսմիկ խոցելիության նվազեցման առաջարկությունների հիման վրա համապատասխան Հայաստանի Հանրապետության մարզպետարանի, համայնքապետարանի և օբյեկտների սեփականատերերի կողմից մշակվում է սեյսմիկ պաշտպանության բնագավառի հատուկ և կարևոր նշանակության շենքերի և շինությունների սեյսմիկ խոցելիության նվազեցման ժամանակացույց: Սեյսմիկ պաշտպանության բնագավառի հատուկ և կարևոր նշանակության շենքերի և շինությունների սեյսմիկ խոցելիության նվազեցման ժամանակացույցը ներառվում է ճյուղային, պետական նպատակային, տարածքային և համայնքային սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի բնական և տեխնածին երևույթների հիմնախնդիրների փաթեթում. 3. Սեյսմիկ խոցելիության նվազեցման միջոցառումներն իրականացվում են օբյեկտների սեփականատերերի միջոցներով. 4. Շենքերի և շինությունների սեյսմիկ խոցելիության նվազեցման պատասխանատվության ռիսկը կրում են օբյեկտների սեփականատերերը. 5. Շենքերի և շինությունների ապահովագրության կիրառումը դրանց սեյսմիկ պաշտպանության կարևոր բաղադրիչներից է: |