Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 29 Պահառուի գործառույթները. 1. Բացի «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված գործառույթներից, պահառուն պարտավոր է Կենտրոնական բանկին ծանուցել կենսաթոշակային ֆոնդի կառավարչի կողմից սույն օրենքի, Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերի և ֆոնդի կանոնների ու պահանջների խախտման կամ նման խախտման մեջ հիմնավոր կասկածներ ունենալու մասին: Սույն մասում նշված խախտումը բացահայտելու կամ խախտման մեջ կասկածելու դեպքում պահառուն պարտավոր է մեկ օրվա ընթացքում դրա մասին ծանուցել Կենտրոնական բանկին. 2. Կենսաթոշակային ֆոնդի պահառուն, ի լրումն «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված գործառույթների, իրականացնում է նաև հետևյալ գործառույթները` 1) կազմակերպում է կամավոր կենսաթոշակային ֆոնդի փայերի փոխանակումը այլ կամավոր կենսաթոշակային ֆոնդի փայերի. 2) կազմակերպում է պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերի փոխանակումը այլ պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերի` կենսաթոշակային ֆոնդի մասնակիցների ռեեստրը վարողի հետ համատեղ. 3) մասնակիցների ռեեստրը վարողի և ապահովագրական ընկերության հետ համատեղ կազմակերպում է մասնակցին պատկանող պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերի մարման արդյունքում ստացված միջոցների փոխանցումը ապահովագրական ընկերությանը` սույն օրենքի համաձայն անուիտետի պայմանագիր կնքելու նպատակով. 4) կազմակերպում է կենսաթոշակային ֆոնդի մասնակցին պատկանող կենսաթոշակային ֆոնդի փայերի մարումը` ապահովագրական ընկերության հետ կուտակային կենսաթոշակի պայմանագիր կնքելու նպատակով. 5) իրականացնում է սույն օրենքից բխող այլ գործառույթներ: |