Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆՈՏԱՐԻԱՏԻ ՄԱՍԻՆ article 35 Նոտարական պալատի վարչությունը. 1. Նոտարական պալատի անդամների ժողովն ընտրում է վարչությունը, որը կազմված է նախագահից, տեղակալից և երեք անդամից: Նոտարական պալատի վարչության նախագահը միաժամանակ նոտարական պալատի նախագահն է: Նոտարական պալատի նախագահը և վարչության անդամներն իրենց պարտականությունները կատարում են առանց հիմնական աշխատանքից կտրվելու` հասարակական հիմունքներով. 2. Նոտարական պալատի նախագահը և վարչության կազմն ընտրվում է նոտարական պալատի անդամների ժողովի կողմից՝ գաղտնի քվեարկությամբ, ժողովի մասնակիցների ձայների մեծամասնությամբ: Նոտարական պալատի նախագահի, նրա տեղակալի և վարչության անդամների ընտրությունը կատարվում է առանձին-առանձին: Եթե նոտարական պալատի նախագահի կամ նրա տեղակալի պաշտոնում ընտրվելու համար առաջադրվել է երկուսից ավելի թեկնածու, և նրանցից ոչ մեկը չի ստացել անհրաժեշտ ձայներ, ապա անցկացվում է կրկնական քվեարկություն, որին մասնակցում է առավել ձայներ ստացած երկու թեկնածուն: Եթե քվեարկվել է երկու թեկնածու, և նրանցից ոչ մեկը չի ընտրվել, ապա անցկացվում է նոր ընտրություն. 3. Վարչության նախագահի, տեղակալի և անդամի լիազորությունների ժամկետը չորս տարի է: Վարչության նախագահը, տեղակալը և անդամները չեն կարող անընդմեջ երկու անգամից ավելի ընտրվել նույն պաշտոնում. 4. Վարչությունը նիստեր է գումարում առնվազն երեք ամիսը մեկ անգամ: Նիստը գումարում և վարում է վարչության նախագահը, իսկ նրա բացակայության դեպքում` տեղակալը: Վարչությունը կարող է հարցեր քննարկել և որոշումներ կայացնել, եթե դրան մասնակցում է վարչության անդամների կեսից ավելին: Վարչության որոշումներն ընդունվում են ձայների մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում վարչության նախագահի ձայնը վճռորոշ է. 5. Նոտարական պալատի վարչությունը` 1) ապահովում է նոտարական պալատի կանոնադրական խնդիրների կատարումը և նրա անդամների ժողովի որոշումների իրականացումը. 2) ներկայացնում է նոտարական պալատը կազմակերպությունների հետ հարաբերություններում, անհրաժեշտության դեպքում նոտարական պալատի անունից ներկայացնում է առաջարկություններ և եզրակացություններ. 3) նոտարական պալատի անդամների ժողով է ներկայացնում նոտարական պալատի ներկայացուցիչների թեկնածությունները. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆՈՏԱՐԻԱՏԻ ՄԱՍԻՆ article 35 4) իր խնդիրների կատարման համար կարող է ներգրավել նոտարական պալատի վարչության կազմի մեջ չմտնող այլ նոտարներ. 5) կազմում է իրավաբանական փաստաթղթերի ձևեր և ապահովում է նոտարների ընթացիկ խորհրդատվությունը և իրազեկումը. 6) վարում է նոտարական պալատի եկամուտների ու ծախսերի և նրա անդամների վճարների հաշիվը. 7) կազմակերպում է նոտարի, նոտարի օգնականի վերապատրաստման դասընթացները. 6. Պալատի նախագահն ի պաշտոնե նոտար է: Պալատի նախագահը՝ 1) հրավիրում է ժողովներ և վարչության նիստեր. 2) կազմում է ժողովի և վարչության նիստերի արձանագրությունները. 3) առանց լիազորագրի գործում է պալատի անունից, ներկայացնում է նրա շահերը. 4) տնօրինում է պալատի գույքը, պալատի անունից կնքում է պայմանագրեր, այդ թվում՝ աշխատանքային. 5) պալատի վարձու աշխատողների համար իրականացնում է գործատուի գործառույթներ. 6) իրականացնում է սույն օրենքով նոտարական պալատի իրավասությանը վերապահված ժողովի կողմից լիազորված այլ գործառույթներ, բացառությամբ ընդհանուր ժողովի բացառիկ լիազորությունների. 7. Նոտարական պալատի վարչության նախագահը, նրա տեղակալը, վարչության մյուս անդամները և պալատի աշխատակիցներն իրավունք չունեն հրապարակել նոտարական գործողությունների մասին տվյալներ, որոնք նրանց հայտնի են դարձել վարչությունում իրենց պարտականություններն իրականացնելիս: Նման տվյալները հրապարակվում են միայն նոտարական պալատի թույլտվությամբ: Նոտարական գաղտնիքը նշված անձինք պարտավոր են պահպանել նաև վարչության կազմից դուրս գալուց կամ ծառայությունից ազատվելուց հետո: |