Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 296 Ընդհանուր դրույթներ անձանց առանձին կատեգորիաների կողմից Միության մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման կարգի և պայմանների առանձնահատկությունների մասին. 1. Դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների, պետությունների՝ միջազգային կազմակերպություններին կից ներկայացուցչությունների, երրորդ կողմի հետ անդամ պետությունների միջազգային պայմանագրերին և անդամ պետությունների միջև միջազգային պայմանագրերին համապատասխան արտոնություններից և (կամ) անձեռնմխելիություններից օգտվող միջազգային կազմակերպությունների կամ դրանց ներկայացուցչությունների, Միության մաքսային տարածքում տեղակայված այլ կազմակերպությունների կամ դրանց ներկայացուցչությունների պաշտոնական օգտագործման համար նախատեսված ապրանքների, ինչպես նաև երրորդ կողմի հետ անդամ պետությունների միջազգային պայմանագրերին և անդամ պետությունների միջև միջազգային պայմանագրերին համապատասխան արտոնություններից և (կամ) անձեռնմխելիություններից օգտվող ֆիզիկական անձանց առանձին կատեգորիաների կողմից անձնական օգտագործման ապրանքների տեղափոխումը Միության մաքսային սահմանով իրականացվում է սույն Օրենսգրքով սահմանված կարգով և պայմաններով՝ հաշվի առնելով սույն գլխի դրույթները. 2. Միջազգային կազմակերպությունների կամ դրանց ներկայացուցչությունների անձնակազմի (աշխատակիցների, պաշտոնատար անձանց), պետությունների՝ միջազգային կազմակերպություններին կից ներկայացուցչությունների աշխատակիցների, Միության մաքսային տարածքում տեղակայված այլ կազմակերպությունների կամ դրանց ներկայացուցչությունների անձնակազմի և նրանց ընտանիքների անդամների կողմից անձնական օգտագործման ապրանքները տեղափոխվում են Միության մաքսային սահմանով սույն Օրենսգրքին համապատասխան՝ հաշվի առնելով երրորդ կողմի հետ անդամ պետությունների միջազգային պայմանագրերով և անդամ պետությունների միջև միջազգային պայմանագրերով այդ անձանց տրամադրված արտոնությունների և (կամ) անձեռնմխելիությունների ծավալը: |