FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 3

ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  442

Հարկային մարմնի բողոքարկման հանձնաժողով ներկայացվող դիմում-բողոքի քննությունը.
1. Հարկային մարմնի բողոքարկման հանձնաժողով ներկայացված դիմում-բողոքները հարկային մարմինը քննության է առնում և դրանց վերաբերյալ որոշումներ է ընդունում 30 օրվա ընթացքում, իսկ գործող օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ունեցող հարկ վճարողների դիմում-բողոքները՝ 15 օրվա ընթացքում: Սույն մասով սահմանված ժամկետի հաշվարկը սկսվում է գրավոր դիմում-բողոքը համապատասխան մարմնում մուտքագրվելու օրվան հաջորդող առաջին աշխատանքային օրվանից: Առանձին դեպքերում հարկային մարմնի ղեկավարի որոշմամբ նշված ժամկետը կարող է երկարաձգվել 15 օրով, որի մասին իրազեկվում է դիմումատուն: Նշված ժամկետում դիմում-բողոքի վերաբերյալ պատասխան չտրվելու դեպքում դիմում-բողոքը բավարարելու մասին հարկային մարմնի բողոքարկման հանձնաժողովի որոշումը համարվում է ընդունված.
2. Հարկային մարմնի բողոքարկման հանձնաժողովն ընդունում է հարկ վճարողի դիմում-բողոքի քննարկման վարույթը կարճելու մասին համապատասխան գրավոր որոշում, եթե՝
    1) հարկային մարմնի բողոքարկման հանձնաժողովին ներկայացվող դիմում-բողոքը չի բավարարում Օրենսգրքով սահմանված չափանիշներին, բացառությամբ այն դեպքերի, եթե այդ հանգամանքը չի խոչընդոտում դիմում-բողոքի հետագա քննությանը.
    2) հարկային մարմնի բողոքարկման հանձնաժողովին ներկայացվող դիմում-բողոքում հստակ նշված չէ բողոք բերողի պահանջը.
    3) հարկային մարմնի բողոքարկման հանձնաժողովին ներկայացվող դիմում-բողոքին կցված չէ բողոքարկվող փաստաթղթերի ցանկը.
    4) դիմում-բողոքը բերել է դիմում-բողոք բերելու իրավասություն չունեցող անձը.
    5) դիմում-բողոքը չի համապատասխանում ընթացակարգային պահանջներին, և դիմում-բողոքում առկա թերությունները բողոքը ներկայացնող հարկ վճարողը չի վերացրել Օրենսգրքի 441-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված ժամկետում.
    6) դիմում-բողոք բերող հարկ վճարողը հրաժարվում է բողոքից.
    7) դիմում-բողոքում նշված պահանջը դուրս է հարկային մարմնի բողոքարկման հանձնաժողովի իրավասություններից.
    8) բացակայում է հարկային մարմնի կողմից բողոքարկվող անհատական իրավական ակտի, գործողության կամ անգործության դեպքը.
    9) դիմում-բողոքը ներկայացվել է Օրենսգրքի 441-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված ժամկետի ավարտից հետո.
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  442

10) դիմում-բողոք բերած նույն անձի, բողոքարկման նույն առարկայի մասին, միևնույն հիմքերով բողոքի վերաբերյալ առկա է հարկային մարմնի բողոքարկման հանձնաժողովի որոշում, բացառությամբ սույն մասի 1-5-րդ կետերով նախատեսված դեպքերում դիմում-բողոքի քննարկման վարույթը կարճելու մասին որոշումների, որոնց կարճման հիմքերը վերացնելուց հետո՝ Օրենսգրքի 441-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված ժամկետում ներկայացված դիմում-բողոքները ենթակա են քննարկման.
    11) դիմում-բողոքը ներկայացնող հարկ վճարողը նույն պահանջով դիմել է դատարան.
    12) դիմում-բողոք բերած կազմակերպության լուծարման կամ ֆիզիկական անձի մահվան դեպքում: 4. Բանավոր ընթացակարգով քննության ենթակա՝ հարկային մարմնի բողոքարկման հանձնաժողով ներկայացված դիմում-բողոքը հանձնաժողովի կողմից քննարկման ընդունվելու դեպքում դիմում-բողոք բերած անձը նախապես ծանուցվում է համապատասխան նիստի անցկացման վայրի և ժամանակի մասին: Բողոքարկման հանձնաժողովի նիստին կարող են մասնակցել դիմում-բողոք բերած անձը, վերջինիս գլխավոր հաշվապահը և (կամ) դիմում-բողոք բերած անձի լիազորած անձը (մասնագետը): Բողոքարկման հանձնաժողովի նիստի անցկացման վայրի և ժամանակի մասին տեղեկացված՝ դիմում-բողոքը բերած անձի կամ նրա ներկայացուցիչների բացակայությունն արգելք չէ բողոքարկման հանձնաժողովի նիստը շարունակելու և վեճն ըստ էության լուծելու համար.
4.1. Հարկային մարմնի բողոքարկման հանձնաժողով ներկայացված դիմում-բողոքի բանավոր քննությունն իրականացվում է բողոքարկման հանձնաժողովի նիստերի միջոցով, իսկ գրավոր քննությունը՝ էլեկտրոնային ընդհանուր փաստաթղթաշրջանառության միջոցով՝ գրավոր քվեարկություն կազմակերպելու եղանակով.
4.2. Հարկային մարմնի բողոքարկման հանձնաժողովը որոշում է դիմում-բողոքի քննությունն իրականացնել բանավոր ընթացակարգով, և դիմում-բողոք բերած անձը նախապես ծանուցվում է համապատասխան նիստի անցկացման վայրի և ժամանակի մասին, եթե`
    1) գրավոր քննության ընթացքում պարզվում է, որ առկա են գործի փաստական հանգամանքների պարզաբանման համար անհրաժեշտ հանգամանքներ, որոնք կարող է պարզաբանել միայն դիմում-բողոք բերած անձը.
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  442

2) դիմում-բողոք բերած անձը դիմումով ներկայացրել է քննությունը բանավոր ընթացակարգով անցկացնելու հիմնավորումներ, որոնք ընդունել է հանձնաժողովը` բանավոր ընթացակարգով ավելի արդյունավետ քննություն իրականացնելու հիմքով: