Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՐԱԾ ԱՆՁԱՆՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 3 Պետական պաշտոն զբաղեցրած անձի ընտանիքի անդամների սոցիալական երաշխիքները պետական պաշտոն զբաղեցրած անձի մահանալու (զոհվելու) դեպքում. 1. Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի պատգամավորի, Կառավարության անդամի, Սահմանադրական դատարանի կամ այլ դատարանների դատավորի, Բարձրագույն դատական խորհրդի անդամի, Մարդու իրավունքների պաշտպանի, Հաշվեքննիչ պալատի նախագահի, դատախազի, հակակոռուպցիոն կոմիտեում ինքնավար պաշտոն, քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն, Արտաքին հետախուզության ծառայության ծառայողի պաշտոն զբաղեցրած անձի կողմից իր պաշտոնեական պարտականությունները կատարելիս կամ դրանք կատարելու առնչությամբ ստացած վնասվածքի պատճառով մահանալու (զոհվելու) դեպքում սույն մասում նշված անձի` 1) հուղարկավորությունը կազմակերպած անձին վճարվում է հուղարկավորության նպաստ, 2) ընտանիքին տրվում է միանվագ դրամական օգնություն, 3) ընտանիքի անդամներից մեկին՝ ընտանիքի համար նշանակվում է կենսաթոշակ։ Ընտանիքի անդամներից մեկի պահանջով նրա բաժնեմասը Կառավարության սահմանած կարգով նշանակվում և վճարվում է առանձին` հաշվարկվելով համամասնորեն. 2. Սույն օրենքի իմաստով՝ մահացած (զոհված) պետական պաշտոն զբաղեցրած անձի ընտանիքի անդամ են համարվում սույն հոդվածի 1-ին մասում նշված անձի` 1) ծնողները, ամուսինը, եթե չեն աշխատում և մահվան օրվա դրությամբ՝ ա․ լրացել է նրանց տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը, կամ բ․ ճանաչված են եղել որպես հաշմանդամություն ունեցող անձ. 2) 18 տարին չլրացած երեխան (ուսումնական հաստատությունում առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորելու դեպքում` մինչև ուսումնական հաստատությունն ավարտելը, բայց մինչև իր 26 տարին լրանալը). 3) 18 տարեկան և դրանից բարձր տարիքի հաշմանդամություն ունեցող զավակը, եթե նա հաշմանդամություն ունեցող անձ է ճանաչվել մինչև իր 18 տարին լրանալը և ունի աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում. 4) ամուսինը կամ սույն հոդվածի 1-ին մասում նշված անձի երեխայի՝ օրենքով սահմանված կարգով խնամակալ ճանաչված անձը` անկախ տարիքից, եթե նա զբաղված է սույն հոդվածի 1-ին մասում նշված անձի՝ 14 տարին չլրացած երեխայի խնամքով և, ըստ Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների, նրա հետ հաշվառված է նույն բնակության վայրում (հասցեում) և չի աշխատում: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՐԱԾ ԱՆՁԱՆՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 3 3. Միանվագ դրամական օգնություն, հուղարկավորության նպաստ նշանակելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, նշանակելու և վճարելու կարգը, հուղարկավորության նպաստի չափը, միանվագ դրամական օգնության չափը սահմանում է Կառավարությունը: |