Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ article 45.5 Հակակոռուպցիոն կոմիտեի զինված ծառայողի անձնական անվտանգության երաշխիքները. 1. Հակակոռուպցիոն կոմիտեի զինված ծառայողն իրավունք ունի մերկացնելու և մարտական վիճակի բերելու զենքը, եթե գտնում է, որ ստեղծված իրադրությունում կարող է սույն օրենքի 45.4-րդ հոդվածին համապատասխան զենքի կիրառման անհրաժեշտություն առաջանալ. 2. Մերկացրած զենքով ձերբակալում կատարող հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողին մոտենալու (նրա կողմից պահանջված հեռավորությունը խախտելու միջոցով), առանց թույլտվության անսպասելի կտրուկ շարժում կատարելու, ձեռքերը գրպանները տանելու կամ զենքին ձեռք մեկնելու` ձերբակալվողի ցանկացած փորձ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողին իրավունք է տալիս առանց նախազգուշացման զենք գործադրելու սույն օրենքի 45.4-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին համապատասխան: |