FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  41

Հայաստանի Հանրապետությունում «Բացթողում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ձևակերպված և պայմանական բաց թողնված ապրանքների համար մաքսատուրքի, հարկերի վճարման կարգը.
1. Հայաստանի Հանրապետության տարածք «Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով՝ Միության մաքսային օրենսգրքի 126-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ու 3-րդ ենթակետերի համաձայն պայմանական բաց թողնված ապրանքների` Միության ապրանքի կարգավիճակ ձեռք բերելու համար Միության մաքսային օրենսգրքի 126-րդ հոդվածի 7-րդ կետով նախատեսված ներմուծման մաքսատուրքի, ինչպես նաև մաքսային մարմիններին վճարվող հարկերի վճարումը կարող է կատարել հայտարարատուն կամ նրա լիազորած անձը կամ այդ ապրանքների նկատմամբ օրինական տիրապետման իրավունք ունեցող այլ անձ.
2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված ներմուծման մաքսատուրքի, ինչպես նաև մաքսային մարմիններին վճարվող հարկերի գումարների վճարումը կատարում են նույն մասում նշված անձինք՝ ապրանքների պայմանական բացթողում իրականացրած մաքսային մարմին ներկայացված դիմումի հիման վրա, որում արվում են նշումներ՝
    1) ապրանքների պայմանական բացթողման համար հիմք համարվող մաքսային հայտարարագրի համարի վերաբերյալ.
    2) մաքսատուրքի, հարկերի վճարման վճարային փաստաթղթի վավերապայմանների վերաբերյալ.
3. Միության մաքսային օրենսգրքի 126-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետում նշված ապրանքների համար ներմուծման մաքսատուրքերը և մաքսային մարմիններին վճարման ենթակա հարկերը վճարվում են ներմուծման մաքսատուրքերի, հարկերի գումարներին համարժեք չափով, որոնք պայմանական հաշվարկվել են, կամ չեն վճարվել ապրանքները արտոնությունների կիրառման նպատակով «Բացթողում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով բաց թողնելիս.
4. Միության մաքսային օրենսգրքի 126-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ ենթակետում նշված ապրանքների համար վճարվում են ներմուծման մաքսատուրքի և մաքսային մարմիններին վճարվող ավելացված արժեքի հարկի լրացուցիչ պարտավորության գումարները, որոնք հաշվարկվում են որպես «Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների նկատմամբ Միասնական մաքսային սակագնով սահմանված դրույքաչափով հաշվարկվող գումարների և ապրանքների բացթողման ժամանակ փաստացի վճարված գումարների դրական տարբերություն:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  41

5. Սույն հոդվածի 1-ին, 3-րդ և 4-րդ մասերում նշված դեպքերով նախատեսված ներմուծման մաքսատուրքերը և մաքսային մարմիններին վճարման ենթակա հարկերը վճարվում են սույն օրենքով նախատեսված համապատասխան գանձապետական հաշիվներին.
6. Սույն հոդվածի 1-ին, 3-րդ և 4-րդ մասերում նշված դեպքերով նախատեսված ներմուծման մաքսատուրքերի և մաքսային մարմիններին վճարման ենթակա հարկերի վճարումը հաստատում է մաքսային մարմինը հայտարարատուին կամ նրա լիազորած անձին վճարման անդորրագիր տրամադրելու միջոցով.
7. Վճարման անդորրագրի ձևը և դրա լրացման կարգը սահմանում է Կոմիտեն: Վճարման անդորրագրում նշում է արվում ապրանքի կարգավիճակի փոփոխության վերաբերյալ: Սույն հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վճարման ենթակա մաքսատուրքի, հարկերի գումարների նկատմամբ տույժեր չեն հաշվարկվում, եթե անձինք չեն խախտել Միության մաքսային օրենսգրքի 126-րդ հոդվածի 2-4-րդ կետերով սահմանված պայմանները: