FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 4

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ

article  29

Այլ ծառայությունների կամ գործողությունների համար պետական տուրքի գծով արտոնությունները. Հայաստանի Հանրապետությունից օդային տրանսպորտի միջոցով ֆիզիկական անձանց (օդային ուղևորների) ելքի համար պետական տուրքի վճարումից ազատվում են՝
    ա) մինչև 12 տարեկան երեխաները.
    բ) տարանցիկ ուղևորները.
    գ) Հայրենական մեծ պատերազմի մասնակիցները և նրանց հավասարեցված անձինք, Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամություն ունեցող անձինք և նրանց հավասարեցված անձինք, Հայրենական մեծ պատերազմի առաջին խմբի հաշմանդամություն ունեցող անձին կամ ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակում ունեցող անձին ուղեկցող անձը, Հայրենական մեծ պատերազմում զոհվածների այրիները, Խորհրդային Միության հերոսները և Փառքի երեք աստիճանների շքանշաններով պարգևատրված անձինք, Հայաստանի Հանրապետության ազգային հերոսները.
    դ) Հայաստանի Հանրապետության օդանավակայաններից մինչև 450 կիլոմետր շառավղով օդային փոխադրումների իրականացման դեպքում` օդային տրանսպորտի միջոցով մեկնող ֆիզիկական անձինք.
    ե) Գյումրու «Շիրակ» օդանավակայանի օդային ուղևորները.
    զ) օդային տրանսպորտով մեկնող այն ֆիզիկական անձինք, որոնք սույն կետով սահմանված արտոնության ժամկետներում մեկնում են այդ ուղղությամբ առաջին թռիչքի մեկնարկի պահին նախորդող վերջին 12 ամիսներին չսպասարկված IATA կոդով օդանավակայաններ առևտրային ավիափոխադրումներ իրականացնող ավիաընկերությունների միջոցով, եթե այդ ավիաընկերությունները դեպի այդ նույն օդանավակայաններ չվերթեր են իրականացնում IATA ամառային և ձմեռային ժամանակահատվածներում: Սույն կետով նախատեսված արտոնության ժամկետը տրամադրվում է 36 ամսով (24 ամսով երկարաձգելու հնարավորությամբ), որը հաշվարկվում է ամիսների նվազման կարգով՝ սկսած տվյալ ուղղությամբ արտոնության տրամադրման հիմք հանդիսացող պայմանները բավարարող առաջին ավիաընկերության առաջին թռիչքի մեկնարկից: Սույն կետով սահմանված արտոնությունների կիրառման համապատասխան ժամկետների, այդ թվում՝ երկարաձգման, ավիափոխադրողի, չվերթերի հաճախականության պահանջների և չսպասարկվող ուղղության վերաբերյալ, ինչպես նաև այլ անհրաժեշտ տեղեկատվությունը հրապարակվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ

article  29

Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանում առկա տեղեկությունների տրամադրման համար պետական տուրքի վճարումից ազատվում են օրենսդիր և գործադիր իշխանության, տեղական ինքնակառավարման մարմինները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամը, մարդու իրավունքների պաշտպանը` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքով սահմանված պահանջների պահպանմամբ հայտ ներկայացրած՝ «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 30-րդ կետով սահմանված լրատվական գործունեություն իրականացնողները, որոնց հայտի հիման վրա տրամադրված հասանելիությունը օրենքով նախատեսված կարգով չի սահմանափակվել: Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանում առկա և ինտերնետային կայքում տեղադրված ամբողջական տեղեկությունների տրամադրման համար պետական տուրքի վճարումից ազատվում են նաև դատական իշխանության մարմինները, Հայաստանի Հանրապետության դատախազական մարմինները, օրենքով ստեղծված մշտապես գործող մարմինները, նոտարները, բանկերը և այլ կազմակերպություններ` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով: Տրանսպորտային միջոցների տարեկան տեխնիկական զննության համար պետական տուրքի վճարումից ազատվում են սոցիալական ապահովության մարմիններից արտոնյալ պայմաններով ավտոմեքենաներ ստացած հաշմանդամություն ունեցող անձինք` այդ ավտոմեքենաների մասով: Պետական իրավասու մարմինները կալանք և (կամ) արգելանք դնելու, ինչպես նաև արգելադրման միջոցով անշարժ գույքի նկատմամբ իրավունքի սահմանափակման պետական գրանցման համար ազատվում են պետական տուրքի վճարումից:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ

article  29

Կադաստրային քարտեզագրումն ավարտված տարածքներում անշարժ գույքի նկատմամբ իրավունքների առաջին պետական գրանցման գործընթացի ժամանակ քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող` բնակելի նշանակության անշարժ գույքի (բացառությամբ առանձին միավոր հանդիսացող ավտոտնակների) և գյուղատնտեսական նշանակության հողամասերի նկատմամբ իրավունքների առաջին պետական գրանցման, այդ թվում՝ այդ գործընթացի ժամանակ պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողերի օտարման կամ վարձակալության պայմանագրերի պետական գրանցման համար սեփականատերերը ազատվում են պետական տուրքի վճարումից: Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար պետական տուրքի վճարումից ազատվում են պետական սեփականություն համարվող բնակելի նշանակության անշարժ գույք անհատույց ձեռք բերած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները` այդ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման համար: Օրենքով նախատեսված դեպքերում սեփականության իրավունքով անհատույց տրամադրված պետական սեփականություն համարվող հողամասերի նկատմամբ սեփականության իրավունքը գրանցելիս սեփականատերերն ազատվում են պետական տուրքի վճարումից: 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած` իրենց զբաղեցրած համայնքային բնակարանային ֆոնդի բնակելի տարածքների նկատմամբ սահմանված կարգով վարձակալ ճանաչված անձինք ազատվում են այդ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար պետական տուրքի վճարումից: Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 225 հոդվածով սահմանված դեպքերում բնակելի տարածության օգտագործման իրավունքը գրանցելու համար սեփականատերերը և օգտագործողներն ազատվում են պետական տուրքի վճարումից: Հայաստանի Հանրապետության պետական ծրագրերի շրջանակներում հողերի միավորման (կոնսոլիդացիա) պայմանագրերով սեփականության իրավունքը գրանցելու համար սեփականատերերն ազատվում են պետական տուրքի վճարումից:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ

article  29

Իրավաբանական անձն ազատվում է վերակազմակերպմամբ պայմանավորված պետական գրանցման համար, նոր խմբագրությամբ կանոնադրության պետական գրանցման կամ իր առանձնացված ստորաբաժանման, հիմնարկի նոր խմբագրությամբ կանոնադրության պետական հաշվառման համար պետական տուրքի վճարումից, եթե պետական գրանցումը կամ հաշվառումը պայմանավորված է պետական ռեգիստրում գրանցումից կամ հաշվառումից հետո ուժի մեջ մտած Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն վերակազմակերպվելու կամ կանոնադրությունն օրենքին համապատասխանեցնելու՝ օրենքով սահմանված անհրաժեշտությամբ: Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկերում ընդգրկված սահմանամերձ և բարձրլեռնային բնակավայրերում գտնվող անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար սույն օրենքի 16-րդ հոդվածի 36-րդ կետով սահմանված վճարները գանձվում են 50 տոկոսի չափով: Անշարժ գույքի պետական ռեգիստրի հետ պետական գրանցման համար օրենքով նախատեսված տուրքը տարաժամկետ կարգով վճարելու պայմանագրի հիման վրա համայնքի ղեկավարի որոշմամբ օրինական ճանաչված ինքնակամ կառույց հանդիսացող ավտոտնակի և համապատասխան հողամասի նկատմամբ համայնքների սեփականության իրավունքի պետական գրանցման համար սույն օրենքով նախատեսված տուրքի գումարը վճարվում է գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման պահից՝ երկու տարվա ընթացքում, եռամսյակային պարբերականությամբ՝ պետական տուրքի մեկ ութերորդի չափով: