FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԵՐԻ ՄԱՍԻՆ

article  8

Վտանգի վերլուծությունը և կրիտիկական կետերի հսկման համակարգը.
1. Վտանգի վերլուծության և կրիտիկական կետերի հսկման (ՎՎԿԿՀ) համակարգը հիմնված է հետևյալ սկզբունքների և քայլերի վրա`
    1) վտանգի վերլուծություն` հատկորոշվում է հավանական վտանգի աղբյուրը և գնահատվում դրա առկայության հավանականությունը, սահմանվում են վերահսկման միջոցները.
    2) հսկման կրիտիկական կետերի հատկորոշում` որոշվում են այն կետերը, ընթացակարգերը կամ արտադրության փուլերը, որոնք ենթակա են վերահսկման` վտանգը կանխելու, վերացնելու կամ մինչև ընդունելի մակարդակը նվազեցնելու նպատակով.
    3) յուրաքանչյուր կրիտիկական կետի համար կրիտիկական սահմանի հատկորոշում` հսկման յուրաքանչյուր կրիտիկական կետի համար որոշվում է կրիտիկական սահմանը, որի չափանիշներով հնարավոր է տարանջատել վտանգի աղբյուրի ընդունելի և անընդունելի մակարդակները, կամ որի պահպանումը երաշխավորում է, որ կրիտիկական կետը վերահսկվում է.
    4) յուրաքանչյուր կրիտիկական կետի համար դիտանցման ընթացակարգերի սահմանում.
    5) ուղղիչ գործողությունների ծրագրի սահմանում այն դեպքերի համար, երբ դիտանցմամբ հայտնաբերվում է, որ տվյալ կրիտիկական կետը դուրս է եկել հսկողությունից (կրիտիկական կետի չափանիշներով վտանգն անցել է ընդունելի մակարդակը).
    6) պլանավորված պարբերականությամբ իրականացվող ուսումնասիրության ընթացակարգի սահմանում` հիմնավորվում է ՎՎԿԿՀ համակարգի գործողության արդյունավետությունը (գնահատումը), սահմանվում են հսկման նպատակը, եղանակը, հաճախականությունը, ընթացակարգը, փորձաքննությունը և գնահատման այլ գործողություններ, ինչպես նաև դրանց կատարման պատասխանատուները.
    7) ՎՎԿԿՀ համակարգի քայլերի և ընթացակարգերի փաստաթղթավորման և գրանցումների համակարգի ստեղծում.
2. ՎՎԿԿՀ համակարգը կիրառվում է կերի արտադրության, վերամշակման և բաշխման փուլերում նախնական արտադրության գործառնություններից հետո.
3. Արտադրական գործընթացի որևէ փուլում փոփոխություն կատարելու դեպքում կերի շղթայի օպերատորը վերանայում է ՎՎԿԿՀ պլանը և անհրաժեշտության դեպքում կատարում ուղղումներ: