Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱԿԱԳՆԱԳՑՄԱՆ (ՀԱԿԱԴԵՄՓԻՆԳԱՅԻՆ) ԵՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 31 Տնտեսության ճյուղի վրա գնագցող և (կամ) լրավճարված ներմուծումների ազդեցության ուսումնասիրությունը. 1. Տնտեսության ճյուղի վրա գնագցող և (կամ) լրավճարված ներմուծման ունեցած ազդեցությունն ուսումնասիրելիս լիազոր մարմինը հաշվի է առնում տնտեսության ճյուղի վիճակի վրա ազդեցություն ունեցող բոլոր համապատասխան տնտեսական գործոններն ու ցուցանիշները, ներառյալ՝ 1) վաճառքի ծավալների, շահույթների, թողարկված արտադրանքի, շուկայում ունեցած բաժնեմասի, արտադրողականության, ներդրումների վերադարձվելիության, արտադրողական կարողությունների շահագործման արդյունավետության փաստացի և հնարավոր անկումը. 2) ներքին գների վրա ազդեցություն ունեցող գործոնները. 3) գնագցման չափը և (կամ) լրավճարի չափը. 4) դրամական հոսքի, պահեստավորված արտադրանքի, զբաղվածության, աշխատավարձերի, արտադրության աճի, կապիտալի ստեղծման կամ ներդրումներ ներգրավելու կարողության վրա փաստացի և հնարավոր բացասական ազդեցությունները, 5) այն հանգամանքը, որ տնտեսության ճյուղը դեռևս գտնվում է վերականգնման գործընթացում՝ անցյալում եղած գնագցման և (կամ) լրավճարման հետևանքով: Նշված ցանկն սպառիչ չէ, և սահմանված գործոններից ոչ մեկը կամ մի քանիսն ինքնին չեն կարող վճռական լինել որոշում կայացնելու համար. 2. Եթե առկա տեղեկությունները հնարավորություն չեն տալիս առանձին հատկորոշել նման ապրանքի ներքին արտադրությունը՝ ելնելով այնպիսի չափանիշներից, ինչպիսիք են արտադրական գործընթացը, արտադրողի կողմից իրականացված վաճառքի ծավալները և նրա շահույթը, ապա գնագցող և (կամ) լրավճարված ներմուծման ունեցած ազդեցությունը կարող է նման ապրանքի ներքին արտադրության փոխարեն գնահատվել ապրանքների հնարավոր այն ամենանեղ խմբի արտադրության մասով, որը ներառում է ներքին արտադրության նման ապրանքը, և որի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկություններն առկա են: |