FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  132

Իրավաբանական անձի դատվածությունը.
1. Իրավաբանական անձի դատվածությունը մարվում է՝
    1) ոչ մեծ ծանրության հանցագործության համար դատապարտվելու դեպքում՝ նշանակված քրեաիրավական ներգործության միջոցի ժամկետը լրանալուց 1 տարի հետո,
    2) միջին ծանրության հանցագործության համար դատապարտվելու դեպքում՝ նշանակված քրեաիրավական ներգործության միջոցի ժամկետը լրանալուց 2 տարի հետո,
    3) ծանր հանցագործության համար դատապարտվելու դեպքում՝ նշանակված քրեաիրավական ներգործության միջոցի ժամկետը լրանալուց 3 տարի հետո,
    4) առանձնապես ծանր հանցագործության համար դատապարտվելու դեպքում, եթե չի նշանակվել հարկադիր լուծարում կամ Հայաստանի Հանրապետության տարածքում գործունեություն իրականացնելու արգելք՝ նշանակված քրեաիրավական ներգործության միջոցի ժամկետը լրանալուց 5 տարի հետո.
2. Դատվածության մարման ժամկետի ընթացքում սույն օրենսգրքի 123-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերից որևէ մեկով նոր հանցանք կատարելու դեպքում դատվածության մարման ժամկետն ընդհատվում է և սկսվում է հաշվվել նոր հանցագործության համար նշանակված քրեաիրավական ներգործության միջոցի ժամկետը լրանալուց հետո: ՀԱՏՈՒԿ ՄԱՍ