Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՆՇՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 14 Աշխարհագրական նշման և ծագման տեղանվան պաշտպանությունը. 1. Գրանցված աշխարհագրական նշումները և ծագման տեղանունները պաշտպանվում են՝ 1) գրանցված անվանման ուղղակի կամ անուղղակի ցանկացած առևտրային օգտագործումից՝ գրանցումով չներառված արտադրանքի համար այնքանով, որքանով այդ ապրանքները համեմատելի են տվյալ անվանմամբ գրանցված արտադրանքի հետ, կամ այնքանով, որքանով այդպիսի օգտագործումը թույլ է տալիս օգտվել պահպանվող անվանման համբավից. 2) ցանկացած ապօրինի յուրացումից, վերարտադրումից, նմանակումից կամ դրանց հիշեցնող (մտաբերող) ցանկացած օգտագործումից (եթե նույնիսկ նշված է ապրանքի իրական ծագումը) կամ պահպանվող անվանման թարգմանաբար օգտագործումից կամ այնպիսի օգտագործումից, երբ պահպանվող անվանումն ուղեկցվում է «սեռ», «տեսակ», «տիպ» «ոճ», «նմանակում» կամ նմանատիպ այլ արտահայտություններով. 3) ցանկացած կեղծ կամ շփոթություն առաջացնող նշումից, որը վերաբերում է ապրանքի ծագմանը, աշխարհագրական վայրին, բնապայմաններին կամ էական որակական հատկություններին, որոնք առկա են ապրանքի կամ դրա փաթեթավորման վրա, գովազդում, տվյալ ապրանքին վերաբերող փաստաթղթերում կամ փաթեթավորման համար նախատեսված կոնտեյներների վրա, որոնք կարող են մոլորեցնել ապրանքի աշխարհագրական ծագման հարցում. 4) ցանկացած գործողությունից, որը կարող է սպառողի մոտ շփոթություն առաջացնել ապրանքի իրական աշխարհագրական ծագման վերաբերյալ. 2. Պահպանվող անվանումները չեն կարող դառնալ համընդհանուր օգտագործման (ջեներիկ). 3. Աշխարհագրական նշման կամ ծագման տեղանվան գրանցումից ծագում է դրանց օգտագործման իրավունքը։ Գրանցված աշխարհագրական նշումը կամ գրանցված ծագման տեղանունը չի կարող դառնալ փոխանցման կամ լիցենզիայի կամ այլ գույքային իրավունքի առարկա. 4. Արգելվում է «Պահպանվող աշխարհագրական նշում» կամ «Պահպանվող ծագման տեղանուն» նշումների կամ դրանց համապատասխանող այլ նշումների, խորհրդանշանների ապօրինի օգտագործումը։ |