FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ

article  10

Սահմանադրական դատարանի դատավորի նյութական ապահովությունը, սոցիալական և այլ երաշխիքները.
1. Դատավորի համար, Սահմանադրության 164-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն, սահմանվում է նրա բարձր կարգավիճակին և պատասխանատվությանը համապատասխանող վարձատրություն: Սահմանադրական դատարանի նախագահի, փոխնախագահի և դատավորների վարձատրության, այդ թվում՝ հիմնական և լրացուցիչ աշխատավարձերի հաշվարկների և չափերի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են օրենքով.
2. Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոն զբաղեցրած անձին սույն օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքով լիազորությունները դադարելու դեպքում «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափով կենսաթոշակ նշանակվում է անկախ տարիքից: Սահմանադրական դատարանի դատավորի կենսաթոշակ ստանալու իրավունքը չի կարող դադարեցվել այլ աշխատանք կատարելու դեպքում, բացառությամբ հանրային պաշտոն կամ հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու դեպքերի.
3. Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոն զբաղեցրած անձին սույն օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և 2-րդ մասի 4-րդ կետով նախատեսված հիմքերով, ինչպես նաև դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչվելու հիմքով լիազորությունների դադարման կամ դադարեցման դեպքերում «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափով նշանակվում է կենսաթոշակ.
4. Սահմանադրական դատարանի դատավորի աշխատավարձը և դրա նկատմամբ սահմանված հավելավճարները, կենսաթոշակի չափը չեն կարող պակասեցվել, բացառությամբ այն դեպքերի, երբ համամասնորեն պակասեցում կատարվում է բոլոր բարձրաստիճան պաշտոնատար անձանց համար.
5. Դատավորն ունի Կառավարության սահմանած պայմաններով և չափով առողջության և դժբախտ պատահարներից ապահովագրության իրավունք.
6. Սահմանադրական դատարանի դատավորին տրամադրվում է դիվանագիտական անձնագիր.
7. Սահմանադրական դատարանի դատավորներն ունեն ամենամյա հերթական վճարովի արձակուրդի իրավունք՝ 30 աշխատանքային օր տևողությամբ։
ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ

article  10

8. Անձնական կամ ընտանեկան հանգամանքներից ելնելով՝ Սահմանադրական դատարանի նախագահը դատավորին կարող է տրամադրել չվճարվող արձակուրդ՝ տարեկան հանրագումարային մինչև 20 աշխատանքային օր տևողությամբ, իսկ ավելի երկար ժամկետով՝ Սահմանադրական դատարանի համաձայնությամբ: Գիտական ատենախոսություն պաշտպանելու նպատակով Սահմանադրական դատարանի դատավորն ունի մինչև 30 աշխատանքային օր տևողությամբ չվճարվող արձակուրդի իրավունք.
9. Սահմանադրական դատարանի դատավորն օգտվում է հանրային ծառայողի համար սահմանված սոցիալական երաշխիքներից.
10. Սահմանադրական դատարանի դատավորն իր լիազորությունների իրականացման ողջ ժամանակահատվածում ազատվում է զորահավաքներից և վարժական հավաքներից: