Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 61 Քաղաքապետի լիազորությունները կրթության, մշակույթի և երիտասարդության հետ տարվող աշխատանքների բնագավառում. 1. Կրթության, մշակույթի և երիտասարդության հետ տարվող աշխատանքների բնագավառում քաղաքապետն իրականացնում է հետևյալ սեփական լիազորությունները. 1) կազմակերպում է Երևանի ենթակայության դպրոցների, մանկապարտեզների, ակումբների, մշակույթի տների, գրադարանների, կրթական և մշակութային այլ կազմակերպությունների գործունեությունը, դրանց շահագործման և նորոգման աշխատանքները. 2) իրականացնում է օրենքներով, այլ իրավական ակտերով համայնքի ղեկավարին սույն ոլորտում վերապահված սեփական լիազորությունները. 3) աջակցում է Երևան քաղաքում կազմակերպվող երիտասարդական միջոցառումների իրականացմանը. 4) մասնակցում է պետական երիտասարդական քաղաքականության իրականացման աշխատանքներին. 5) վարչական շրջանում երիտասարդական քաղաքականության մշակումն ու իրականացումը ապահովելու նպատակով վարչական շրջանի աշխատակազմի աշխատողներից առնվազն մեկի գործառույթներում սահմանում է երիտասարդական աշխատողի գործառույթները կամ ավագանու հաստատմանն է ներկայացնում վարչական շրջանի հաստիքացուցակում երիտասարդական աշխատողի հաստիք սահմանելու վերաբերյալ առաջարկություն. 2. Սույն բնագավառում քաղաքապետն իրականացնում է հետևյալ պատվիրակված լիազորությունը. 1) կազմակերպում է համապետական մշակութային, մարզական, ինչպես նաև պետական, ազգային տոների, հիշատակի օրերի հետ կապված հանրային միջոցառումներ: |