Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 163 Անչափահասի նկատմամբ նշանակված հարկադրանքի միջոցը վերացնելը. 1. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված դեպքերում դատարանը քննում է՝ 1) անչափահասի նկատմամբ կիրառված հարկադրանքի միջոցը վերացնելու և նրա նկատմամբ անվտանգության միջոց նշանակելու հարցը՝ անչափահասի վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնի կամ հսկողություն իրականացնող դատախազի միջնորդությամբ. 2) անչափահասի նկատմամբ կիրառված հարկադրանքի միջոցը վաղաժամկետ դադարեցնելու կամ այն վերացնելու և նշանակված պատժի կատարման հարցը՝ անչափահասի վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնի կամ անչափահասի օրինական ներկայացուցչի միջնորդությամբ. 2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված հարցերը քննում է հարկադրանքի միջոցի կիրառման վայրի դատարանը` դատախազի, անչափահասի և այն անձի պարտադիր մասնակցությամբ, որի միջնորդությամբ որոշվում է անչափահասի նկատմամբ կիրառված հարկադրանքի միջոցը վերացնելու կամ վաղաժամկետ դադարեցնելու հարցը. 3. Դատարանի կողմից անչափահասի նկատմամբ կիրառված հարկադրանքի միջոցը վերացնելու կամ վաղաժամկետ դադարեցնելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու դեպքում այն կրկին կարող է ներկայացվել, եթե ի հայտ են եկել նոր էական հանգամանքներ: |