FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  72

Ոռոգման բնագավառում ջրօգտագործողների ընկերությունները և ջրօգտագործողների ընկերությունների միությունները. Ջրօգտագործողների ընկերությունները և ջրօգտագործողների ընկերությունների միությունները շահույթ ստանալու նպատակ չհետապնդող իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպություններ են, որոնք, ղեկավարվելով հասարակության շահերով, իրականացնում են ոռոգման ջրամատակարարման համակարգի օգտագործումն ու պահպանումը: Ջրօգտագործողների ընկերությունները ջրօգտագործողներին ջուր են մատակարարում իրենց սպասարկման տարածքում, իսկ ջրօգտագործողների ընկերությունների միությունները՝ ջրօգտագործողների ընկերություններին՝ իրենց սպասարկման տարածքում: Ջրօգտագործողների ընկերությունների միությունները ջրօգտագործողների ընկերությունների կամավորության հիման վրա ստեղծված միություններ են, որոնց նպատակն է միևնույն ջրի աղբյուրի օգտագործումը: Դրանք գործում են ջրօգտագործողների ընկերությունների կողմից իրենց տրված լիազորությունների սահմաններում: Ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների գործունեության կարգը սահմանվում է օրենքով: